Ընդհանուր առմամբ Արմեն Սարգսյանն արտերկրում անցկացրել է (ներառյալ` մասնավոր այցերը) շուրջ 77 օր կամ բոլոր աշխատանքային օրերի շուրջ 30%-ը
Դիտել նաև
«Ստացվում է, որ ձեզ «գցում են»»․ Էդգար Էլբակյան
«Ադրբեջանը հիմնավորումներ է կառուցում Սյունիքի մարզի վրա հարձակվելու համար». Էդգար Էլբակյան
Ո՞վ կփոխարինի Վահե Ղազարյանին ՆԳ նախարարի պաշտոնում
Թշնամին ամեն օր ամրացնում է իրեն հանձնած տարածքները․ Կարեն Ղազարյան
Վահե Ղազարյանի աթոռը դատարկ է. չի մասնակցել Կառավարության նիստին
Չորս տարի իր բնորոշմամբ «ակտիվ» աշխատած Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը 2021 թվականի ընթացքում այցելել է 12 երկիր, ընդ որում, որոշ երկրների մի քանի անգամ։ Ընդհանուր առմամբ Հանրապետության նախագահն արտերկրում անցկացրել է (ներառյալ` մասնավոր այցերը) շուրջ 77 օր կամ բոլոր աշխատանքային օրերի շուրջ 30%-ը։
2022 թվականի 23 ընդհանուր օրերից առաջին շաբաթներն անցկացրել է Կատարում, որից հետո մի քանի օր անցկացրել է Արաբական Միացյալ Էմիրություններում, իսկ այնտեղից առողջական խնդիրների պատրվակով, մեկնել է Լոնդոն ու այնտեղից հայտարարել իր հրաժարականի մասին։
Նա իր պաշտոնավարման ողջ ընթացքում նախագահի պաշտոնը ծառայեցրել է միայն իր անձնական շահերին։
Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրել է մի մարդ, որի ընտանիքում միայն ինքն ուներ ՀՀ քաղաքացիություն (այն էլ նախագահ ընտրվելու համար նվազագույն ժամկետի կասկածելի իրավական հիմքերով), իսկ ընտանիքում միայն ինքն ու կինն են խոսում հայերեն լեզվով։
Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

