Դավիթ Մինասյանին տեղափոխել են Նաիրի ԲԿ, շնչաhեղձություն ունի, եղունգները սկսել է սևանալ. փաստաբան Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրվարույթ Քաղաքային իշխանությունը «մուռ է հանում» երևանցիներից․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
3
Եթե այս իշխանությունը մնա՝ թուղթ չեն ստորագրի, բայց 300 000 ադրբեջանցի կգա Հայաստան. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյան Նիկոլի արկածախնդրությունը կարող է շատ ծանր նստել մեր պետության վրա Իշխանությունը պահելու համար ամբողջ Հայաստանն են ռիսկի տակ դնում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Նիկոլի արցախատյացությունը հիվանդագին դրսևորումներ է ստանում. Արցախի դրոշը «Փառքի անկյունից» հեռացնել հրաժարվելու համար դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ (ուղիղ) Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Պրահայում ՀՀ արած հայտարարություններից հետո ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Պուտին Մենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչեցինք Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններից հետո. Փաշինյան Պատերազմ Արցախում
Վաղարշապատում Նիկոլն ու իր սրտի քաղաքապետը նույն մանկապարտեզը երկու անգամ են վերաբացել (տեսանյութ) ՔՊ-ն գլուխ է գովում, թե խաղահրապարակներ է կառուցում, փոքրիկ երևանցիները խաղահրապարակ են խնդրում (տեսանյութ) Եթե այս իշխանությունը մնա՝ թուղթ չեն ստորագրի, բայց 300 000 ադրբեջանցի կգա Հայաստան. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Դավիթ և Միքայել Մինասյանների քրեական վարույթը քննած քննիչ Հակոբկոխյանն ազատվել է աշխատանքից ՆԳՆ ոստիկանության հինգ ծառայող ենթարկվել են կարգապահական տnւյժի՝ ազատվելով ծառայությունից Պենտագոնն աշխատանքից ազատել է բանակի շտաբի պետին Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում կարիերայում Փաշինյան Նիկոլի արկածախնդրությունը կարող է շատ ծանր նստել մեր պետության վրա Խաղահրապարակների կառուցումը հաճախ ձգձգվում է, իսկ առկա խաղահրապարակները չեն պահպանվում պատշաճ վիճակում Բնակիչներն ահազանգում են․ Շիրակի փողոցում այս իրավիճակն է (տեսանյութ) Դավիթ Մինասյանին տեղափոխել են Նաիրի ԲԿ, շնչաhեղձություն ունի, եղունգները սկսել է սևանալ. փաստաբան Ֆիզիկական ներգործություն և կողոպուտ մայրաքաղաքի կենտրոնում Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրվարույթ Բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը հոսպիտալացվել է Նոր մանրամասներ. Սարդարապատի դպրոցի նախկին տնօրենին աշխատանքից ազատել են «Փառքի անկյունից» Արցախի դրոշը չհանելու համար ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել, հենց դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում. Աբրահամյան Տավուշում պայթյունի հետևանքով վնասվածք ստացած 41–ամյա տղամարդը դաշտ էր գնացել՝ կորած կովին գտնելու Կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանին տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀ՝ հիվանդանոց տեղափոխելու փոխարեն. Փաստաբան Քաղաքային իշխանությունը «մուռ է հանում» երևանցիներից․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Իշխանությունը պահելու համար ամբողջ Հայաստանն են ռիսկի տակ դնում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Նիկոլի արցախատյացությունը հիվանդագին դրսևորումներ է ստանում. Արցախի դրոշը «Փառքի անկյունից» հեռացնել հրաժարվելու համար դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից Երկար ժամանակ գազ չի լինելու Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում Ռոմանոս Պետրոսյանը 19-ամյա օգնական է ընդունել Այս մարդու ամեն մի շունչը սուտ է։ Հնչեց ամենակարևոր, բայց դիվանագիտական փաթեթավորմամբ ուղերձը. Քաղաքագետ Ողբերգական դեպք Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան

Բզկտված Արցախ. Սղնախ, վերադառնալու ենք

Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:

ՍՂՆԱԽ, գյուղ է Արցախի Ասկերանի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։ 

«Սղնախ» բառացի նշանակում է «ամրություն», կամ որ նույնն է՝ «ապահով վայր» կամ «ապաստարան»։ Ի դեպ՝ քչերին է հայտնի, որ հենց Սղնախ գյուղի անունից է առաջացել ներկայիս Վրաստանի Կախեթի մարզի Սիղնաղի (Սղնախ) քաղաքի անվանումը։ 

Գյուղը գտնվում է Արցախի կենտրոնական հատվածում, շրջկենտրոնից 35 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 19 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 821,4 հա տարածք, որոնցից 261,43 հա-ը անտառային է։ Համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։

Սղնախում կան մի շարք պատմամշակութային հուշարձաններ, որոնցից երեքը հաշվառված էին պետության կողմից։ Խոսքը «Խաչին տակ» գյուղատեղիի, «Շամիրեն կարան» քարանձավի և «Խաչին տակ» խաչքարի (14-15 դդ․) մասին է։ 

Սղնախում գտնվում է նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին, հին գերեզմանատուն, շուրջ 10 աղբյուրներ՝ «Գյուղի աղբյուր», «Մկրտիչի», «Պեց», «Նավաթխան», «Քշմըրոր», «Մարանդի», «Պտրուսանց», «Ճոթի», «Ռուսեն», «Փըրվըզար»։ 

«Խաչին տակ» գյուղատեղին թվագրվում է 13-18 դարերով։ Համանուն խաչքարը գտնվում է գյուղատեղիում և թվագրվում է 14-15 դարերով։ «Շամիրեն կարան» քարանձավը թվագրվում է վաղ միջնադարով (հստակ թիվ հայտնի չէ)։ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում։ Հավելենք, որ նույն դարով է թվագրվում նաև գերեզմանոցը։ Գյուղի տարածքում է գտնվում նաև Կուկուին պյուն (Կկվի բույն) կոչվող եկեղեցին, որը կոչվում է նաև Մզամանց եղցի, ինչպես նաև Պուտ քար, Խնձորի խաչ, Բեդի օջախ սրբավայրերը, իսկ հարավարևելյան մասում կա մեծ քարանձավ։ 

 Մինչ օկուպացիան՝ գյուղում գործում էր միջնակարգ դպրոց, որտեղ 2015 թվականի դրությամբ հաճախում էր 32 աշակերտ։ Առկա էր մշակույթի տուն, բուժկետ և գյուղապետարան։ Համայնքային հիմնական ճանապարհները ասֆալտապատ էին, գրունտային և խճապատ։ Կոմունիկացիաների տեսակետից գյուղը զարգացած էր․ հասանելի էր հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը։ Սղնախն ապահովված էր էլեկտրաէներգիայով, գազամատակարարմամբ և ջրամատակարարմամբ։

 Համայնքի բնակչության թվաքանակը 2015 թվականի դրությամբ 292 մարդ էր (59 տնտեսություն)։ Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Բնակավայրի տարածքի 491,38 հա-ը գյուղատնտեսական նշանակության հողեր են։

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>