ԱԿՆԱՂԲՅՈւՐ, գյուղ Արցախի Ասկերանի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո
Դիտել նաև
«Նոր քաղաքական կտակարան՝ ըստ Նիկոլի». Արտակ Զաքարյան
«Եթե համաձայնեցված 13 կետերն իրոք լավն են, ինչո՞ւ չեն հրապարակում»․ Արտակ Զաքարյան
«Ինչո՞ւ է Ալիևը պահանջում լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»․ Զաքարյան
«Թուրքիայի հետ սիրախաղեր անելու` Նիկոլի գլխավոր պատճառն Անկարայի այս ծրագիրն է». Արտակ Զաքարյան
Երևանից նույնիսկ տասնյակ կմ հեռու բնակարանի 1 քմ-ն 320-500 հազար դրամ է․ ոչ թե՝ 200 հազար. Արտակ Բեգլարյան
ԱԿՆԱՂԲՅՈւՐ, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Ակնաղբյուրում կային մի շարք պատմամշակութային հուշարձաններ։ Մասնավորապես, գյուղի մեջ գտնվող 19-րդ դարով թվագրվող Սուրբ Աստվածածին եկեղեցին և 19-ից 20-րդ դարի սկզբով թվագրվող գերեզմանոցը, գյուղից 500 մ հարավ-արևելք գտնվող 19-ից 20-րդ դարի սկզբով թվագրվող «Ղուզե թաղ» գերեզմանոցը, 16-17-րդ դարերով թվագրվող «Ղուզե թաղ» սրբատեղին, գյուղից 2 կմ արևմուտք գտնվող 13-19-րդ դարերով թվագրվող «Ղարալի» անունով գյուղատեղին, գյուղից 2 կմ հյուսիս գտնվող մ.թ.ա. 2-1 հզարամյակից 13 դարով թվագրվող «Ըխտըլ հազ» սրբատեղին։
Ակնաղբյուրի կենտրոնում էր գտնվում Արցախյան պատերազմի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողը, որն ամենայն հավանականությամբ արդեն ոչնչացվել է խունտայի բարեկամ ադրբեջանցիների կողմից։
Ակնաղբյուր գյուղում 2020 թվականի դրությամբ բնակվում էր շուրջ 600 մարդ էր (177 տնտեսություն)։
Ակնաղբյուրում առկա էր միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, բուժկետ, գյուղապետարան։ Կոմունիկացիաների տեսակետից գյուղը զարգացած էր․ հասանելի էր հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը։ Ակնաղյուրն ապահովված էր էլեկտրաէներգիայով, գազամատակարարմամբ և ջրամատակարարմամբ։
Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից


