Լավ, եթե Ձեր «դուխը» այդքան չի հերիքում Համահայկական հռչակագրի դրույթները վերարտադրելուց, գոնե Ձեր գրած, հազար անգամ իրականությունը մեղմացրած տեքստին միսուարյուն տվեք` բարձրաձայնե’ք, գործեք
Դիտել նաև
Սբ. Աննա եկեղեցում միջադեպով ձերբակալված Միքայել Մինասյանը ևս մեկ անձ ազատ են արձակվել. փաստաբան
Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից 18–ամյա եղբայրների բնակարանում խուզարկություն է կատարվում
Եկեղեցու բակից ձերբակալված դպրոցականները առողջական լուրջ խնդիրներ ունեն. փաստաբան
Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից
Խնջույքի ժամանակ Աննա Հակոբյանը Նիկոլի լոբբինգն է արել
Արցախի էջը իշխանազաթները փակել են: Ոչ գնում են, ոչ խոսում, ոչ էլ վարքն է Արցախի մասին հիշատակում:
Հերթը Հայոց պատմության հաջորդ էջինն է: Հայոց Ցեղասպանության ուրացմանը:
Բարձրացրածս հարցերի պատասխաններն ուղղորդում են գտնել կառավարության ծրագրում:
Նայել եմ: Մի քանի անշունչ տող:
Ընդհանրական ձևակերպում: Ոչ մի խոսք Ցեղասպան վարչակարգերի ու դրանց իրավահաջորդների պատմաքաղաքական և իրավական պատասխանատվության մասին: Ցեղասպանության մասին հիշատակումը միանգամից մեղմել են թուրքի համար, անհասկանալի կերպով այն կապելով տարածաշրջանային լարվածությունների հետ: Ասեմ պարզ, ասում են հիշում ենք Ցեղասպանության մասին, բայց թու’րք եթե կլարվես չենք հիշի:
Ու սա այն դեպքում, երբ Հայ ժողովրդի կողմից ունենք ընդունված Համահայկական հռչակագիր, համապարփակ ներկայացված է մեր անելիքները, խնդիրներն ու նպատակները: Այդ հռչակագիրն ընդունվել է նախագահ Սերժ Սարգսյանի օրոք (ՀՀ հանրության, սփյուռքի մեր կառույցների հետ լայնածավալ քննարկումների արդյունքում), որը չի խուսափել գրել Օսմանյան կայսրության, Թուրքիայի իրավահաջորդության, պատասխանատվության, մեր պահանջների ու իրավատերը լինելու և դրա համար առանց սահմանափակումների պայքարելու մասին:
Լավ: Եթե Ձեր «դուխը» այդքան չի հերիքում Համահայկական հռչակագրի դրույթները վերարտադրելուց, գոնե Ձեր գրած, հազար անգամ իրականությունը մեղմացրած տեքստին միսուարյուն տվեք` բարձրաձայնե’ք, գործեք: Գոնե Ձեր իսկ զավթած Աժ-ի ամբիոնից: Գոնե այս պայմաններում, թուրքի աչքից հեռու:
Հետո էլ ասում եք, օմեգա չի, դավաճան չի, կապիտուլյանտ չի, նիկոլ չի:
Բա ի՞նչ է:
ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից


