Նոր մարզպետը վախենում է. նոր կարգեր ու բարքեր է հաստատել
Դիտել նաև
Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի կատարած «արարողությունները» վավերական չեն․ Արագածոտնի թեմ
Արագածոտնի թեմի հոգևորականների բնակարաններից առգրաված իրերը վերադարձվել են՝ բացի հեռախոսների եւ գումարների
Արագածոտնի թեմի առաջնորդը հայտարարությամբ է հանդես եկել
Արագածոտնի թեմի բոլոր հոգեւորականներին ՀՀ Քննչական կոմիտե կանչած քննիչը այլեւս չի հետաքրքրվում այդ գործով
2.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Արարատի մարզում
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի նորանշանակ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մարզպետարանում ոչ միայն կադրային ջարդ է սկսել, այլեւ նոր կարգեր ու բարքեր է սահմանել։ Աշխատանքային երկրորդ օրն իր աշխատասենյակում կախել է տվել Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։ Ապա կարգադրել է, որ այսուհետ մարզպետի եւ քարտուղարի մոտ աշխատակիցները մտնեն առանց հեռախոսի։
Մարզպետարանում ենթադրել են, որ, հավանաբար, վախենում է, թե իրեն կձայնագրեն ու խայտառակ կանեն։ Մարզպետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանն օրը մի քանի անգամ ելումուտ է անում մարզպետի մոտ եւ իրեն դեֆակտո մարզպետ է զգում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

