Սյունիքը վտանգված է, Նիկոլ Փաշինյանը՝ վախեցած (տեսանյութ) Հ2-ի անդրադարձը «Մայր Հայաստանի» և ԲՀԿ-ի քարոզարշավին Քանաքեռ-Զեյթուն համայնքում Սրանք պառակտել են, մենք համախմբելու ենք (տեսանյութ)
15
Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ Նոյեմբերյանում. ուղիղ Չինական infoBRICS-ը վատ մեսիջ է փոխանցում Փաշինյանին Մալաթիա–Սեբաստիայում ակտիվ շփվեցինք քաղաքացիների հետ (տեսանյութ) «Միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան»,-Գագիկ Ծառուկյան Ես էլ ասում եմ՝ ով ՔՊ-ին ընտրեց, ընտրելու է Ալիևին ու Էրդողանին. Գագիկ Ծառուկյան Պատերազմ Արցախում
Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Սյունիքը վտանգված է, Նիկոլ Փաշինյանը՝ վախեցած (տեսանյութ) Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Երևանում կենտրոնում այսօր և վաղը կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը Վարիանտ չկա. Ինչ է խոստացել Արսենյանի որդին Հ2-ի անդրադարձը «Մայր Հայաստանի» և ԲՀԿ-ի քարոզարշավին Քանաքեռ-Զեյթուն համայնքում Փաշինյանը վերածվել է տնաբույծ Զելենսկու (տեսանյութ) Սրանք պառակտել են, մենք համախմբելու ենք (տեսանյութ) Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը (տեսանյութ) Իրավապահները Մերձավանից հեռացրել են Գեւորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներին Ձայներ «մուրալու» գործին լծվել են մարզի նախկին իշխանավորները Նուբարաշեն ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար կալանավորվածի մարմինը Գյուղերի հայաթափման ծրագիրը Հայաստանը թուրքի առաջ ծնկի է բերել մեկ մարդ, և այդ մեկ մարդը դո՛ւ ես. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Արաքս համայնք․ hունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (տեսանյութ) Սուր աղիքային վարակի դեպքեր Գյումրիում. «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան է հոսպիտալացվել Աբսուրդի ժանրից է. Բագրատ Սրբազանը՝ ՔԿ ղեկավարի հայտարարության մասին Նիկոլ Փաշինյանն անձամբ ինքն իրեն է նշանակել ու այսօր էլ այդ պաշտոններում շարունակում է աշխատել. Իվետա Տոնոյան Նիկոլ Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի Արդեն Արցախը հանձնել եք, հիմա ո՞ր մասերն եք հանձնելու, որ չգնամ, այդտեղ բնակվեմ. արgախgի կինը՝ Փաշինյանին Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են «Հրապարակ». Հավանականությունը, որ Ադրբեջանը պատերազմ կսկսի, եթե իշխանության գա ընդդիմությունը, հավասար է զրոյի. Ռուսաստանը դա թույլ չի տա Գագիկ Ծառուկյանն այցելել է Բերդ համայնք (տեսանյութ) Քանաքեռ-Զեյթուն. hունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (ուղիղ) Չինաստան - ԱՄՆ. ինչպես է ընթանում բարձր մակարդակով երկկողմ հանդիպումը Խուզարկում են Փաշինյանին դավաճան անվանած քաղաքացու տունը. փաստաբան Փաշինյանը պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանի տարեց կողմնակիցը «սաղին խփելու» թույլտվություն էր ուզում իր կուռքից

ՀՀ ղեկավարության ոչ համարժեք արձագանքը սխալ ազդանշան է դարձել Ադրբեջանի ղեկավարի համար․ Արցախի ԱԺ

Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարություն են տարածել Ադրբեջանի քաղաքական ղեկավարության ապակառուցողական ու ագրեսիվ քաղաքականության վերաբերյալ։ Խորհրդարանականները դատապարտում են Ադրբեջանի ղեկավարության պահվածքը և տարածաշրջանում լարվածությունը կանխելու նպատակով կոչ են անում Մինսկի խմբի համանախագահ երկրներին գործնական քայլեր ձեռնարկել։ Նրանց կարծիքով՝ ՀՀ ղեկավարության, միջազգային կառույցների ու ազդեցիկ երկրների կողմից ադրբեջանական սադրանքների և սպառնալիքների անտեսումն ու համարժեք արձագանքների բացակայությունը «սխալ ազդանշան են դարձել հարևան երկրի ղեկավարի համար»։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմաններին պարբերաբար լարված իրավիճակ է ստեղծում՝ հիմնականում թիրախավորելով հայկական երկու հանրապետությունների խաղաղ բնակչությանը:

Վերջին օրերին ավելի հաճախակի դարձած այդօրինակ սադրանքները վկայում են, որ Ադրբեջանը չի հրաժարվել տասնամյակներ շարունակ վարած հայատյաց քաղաքականությունից, ինչը կասկածի տակ է դնում խաղաղության օրակարգերի շուրջ այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության՝ միջազգային կառույցների համար երբեմն հնչեցվող հայտարարությունների անկեղծությունը:

2020թ. աշնանը Արցախի ժողովրդի դեմ Թուրքիայի ու միջազգային ահաբեկիչների մասնակցությամբ սանձազերծված և մարդու իրավունքների զանգվածային խախտումներով ուղեկցված ադրբեջանական ագրեսիան, չնայած Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղարար ջանքերի, շարունակվում է այլ մեթոդներով, և այդ ամենը պարբերաբար բորբոքվում է Ադրբեջանի ղեկավարի կողմից մշտապես հնչեցվող սպառնալիքներով, մասնավորապես կասկածի տակ դնելով ռուս խաղաղապահների կողմից վերահսկվող միջանցքի անվտանգությունը:

ՀՀ ղեկավարության, միջազգային կառույցների ու ազդեցիկ երկրների կողմից այդ ամենի անտեսումն ու համարժեք արձագանքների բացակայությունը սխալ ազդանշան են դարձել հարևան երկրի ղեկավարի համար, ով, մոռացության տալով եվրոպական հեղինակավոր կառույցներին անդամակցելիս իր երկրի կողմից ստանձնած պարտավորությունները, հիմա էլ հավակնում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ երկրներից՝ Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից կազմված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության սահմանափակմանը:

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը 1992 թվականից հանձն առած և տևական ժամանակ տարածաշրջանային կայունությանը իր նպաստը բերած վերոնշյալ հեղինակավոր կառույցի նկատմամբ նմանօրինակ քամահրական վերաբերմունքը համարում ենք անթույլատրելի ու գնահատում որպես բացահայտ արհամարհանք միջազգային իրավունքի և միջազգային հանրության ջանքերի նկատմամբ:

Դատապարտելով Ադրբեջանի ղեկավարության նման պահվածքը՝ տարածաշրջանում հասունացող նոր լարվածությունը կանխելու նպատակով կոչ ենք անում Մինսկի խմբի համանախագահ երկրներին գործնական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության չեզոքացման և այդ երկրի պատասխանատուներին միջազգային իրավունքի դաշտ վերադարձնելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>