Ի՞նչ պարտադիր ա իմանաք` իմ տղեն ինչի չի ծառայել. տրամադրությունց ընկավ. Սեյրան Սարոյան
Դիտել նաև
Կարգալույծ Արման Սարոյանը թեմի հաշիվներից ավելի քան 15 մլն դրամ է հանել՝ չունենալով իրավունք. փաստաբան
Իշխող խմբակն իմ բացակայությունն օգտագործեց քաղաքական շոուի համար. Սեյրան Օհանյան
Իշխող խմբակն իմ բացակայությունն օգտագործեց քաղաքական շոուի համար. Սեյրան Օհանյան
Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի Ադրբեջանը իր պատիժը ստանա․ Սեյրան Օհանյան. Տեսանյութ
Թո՛ղ չկասկածեն՝ մեր զարկի ուժը թշնամին նորի՛ց է տեսնելու․ Սեյրան Օհանյան
ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանն այսօր զայրացավ, երբ լրագրողները նրանից հետաքրքրվում էին որդու` բանակում չծառայելու մասին: «Իմ երկու տղերքն էլ կռվի ժամանակ էնտեղ են եղել, եղա՞վ: Գնացեք խալխի մասին մտածեք: Հիմա որ ասեմ, դուրդ եկա՞վ: Ինձ էլ վատ վիճակի մեջ ես դնում: Ի՞նչ պարտադիր ա, որ իմանաք իմ տղեն ինչի չի ծառայել»,- հայտարարեց Սարոյանը: Հաղորդում է «ArmLur»-ը:
Նա նշեց, որ իր տղան ծառայությունից ազատվել է առողջական խնդիրների պատճառով: Նա հրաժարվեց որևէ այլ հարցի պատասխանել` նշելով, որ տրամադրությունն ընկավ:
«Չափ կա, էլի, ամեն ինչին»,- նետեց նա և հեռացավ:

