Իսկ թեմայից դուրս երկրում իշխանափոխություն իհարկե կլինի, բայց ինչ-որ բան, կամ ինչ-որ մեկը «ինձ հուշում է», որ իշխանության կգա լիովին նոր՝ հավաքական ու հիբրիդային թիմ
Դիտել նաև
Ալեն Սիմոնյանի՝ Քննչական կոմիտե ուղարկած բողոքում առնվազն 5 սխալ կա
Ծանր ապրումներ ՔՊ-ում
Արեն Մկրտչյանը վայր է դնում մանդատը․ նա կնշանակվի Լոռու մարզպետ
ԱԺ հաջորդ ընտրությունները կկայանան 2026-ի հունիսի 7-ին. Ալեն Սիմոնյան
Ո՞ւմ է նվիրել Ալեն Սիմոնյանը 2.2 մլն դրամանոց ոսկե համրիչը (թզբեհ)՝ պետբյուջեի հաշվին
Շաբաթներ առաջ մամուլում ու կարծես ոչ այդքան անհիմն լուրեր էին տարածվում, որ ՀՀ Գլխավոր դատախազը պաշտոնանկ է արվելու։ Հիշեցնեմ, որ նա այն պետ․ չինովնիկն է, ով սանկցիա կարող է տալ ՀՀ գործող վարչապետին կամ ՀՀ պետական բարձրագույն մի շարք այլ պաշտոնյաների նկատմամբ քր․ գործ հարուցելու վերաբերյալ։
Երեկ լուր տարածվեց, թե Ա․Դավթյանին ՌԴ նախագահ Վ․Վ․Պուտինի հրամանով մեդալ է շնորհվել․ հիմա սա ի՞նչ էր՝ պաշտպանիչ վահան, որ նրան չեն պաշտոնազրկի, միգուցե նոր, առավել բարձր պաշտոնի տեղափոխելու ազդակ (իհարկե բարդ է հասկանալը, թե ուր են տեղափոխելու, բայց դե), թե թոշակի ուղարկելու ուղեգիր (մարդը, ով ենթադրելի հարյուրավոր հատորներով գործեր ունի ներկաների ու նախկինների վրա, դժվար ուղարկվի թոշակի)։
Իսկ թեմայից դուրս երկրում իշխանափոխություն իհարկե կլինի, բայց ինչ-որ բան, կամ ինչ-որ մեկը «ինձ հուշում է», որ իշխանության կգա լիովին նոր՝ հավաքական ու հիբրիդային թիմ, իհարկե եթե մինչ այդ պատերազմ չսկսվի։
Ալեն Ղևոնդյանի ֆեյսբուքյան էջից

