Երևանում բախվել են BMW-ն ու ВАЗ 21134-ը. կա վիրավոր
Դիտել նաև
Դիլիջան-Իջևան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած
15 ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է
Մանրամասներ՝ Երևան-Գյումրի ճանապարհի վթարից. Բախվել են 15 մեքենաներ. Վիրավորներին դուրս են բերել հատուկ տեխնիկայով
Երևանում կասկադյորական ավտпվթшրի հեղինակը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանի որդին է
Շղթայական ավտովթար` Արագածոտնի մարզում. բախվել են Թուրքիայի քաղաքացու վարած կցորդիչով բեռնատարը, ավտոքարշակը և ձնամաքրման աշխատանքներ կատարող տրակտորը
Հունվարի 12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմանում Բաշինջաղյան 45 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 28-ամյա Արսեն Պետրոսյանի վարած BMW մակնիշի և 25-ամյա Արսեն Գասպարյանի վարած ВАЗ 21134 մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։ Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով վարորդներից Ա. Գասպարյանը օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկության՝ վթարի մեղավորը եղել է Ա. Գասպարյանը․ նա չթույլատրելի հատվածով փորձել է շրջադարձ կատարել, վթարային իրավիճակ ստեղծելով BMW-ի վարորդի համար:

