«Ադրբեջանն իրենով է արել «Գուգլ»-ը»․ Ոսկան Սարգսյան
Դիտել նաև
«Չոքել եք ցեղասպան Ալիևի առաջ՝ խաղաղություն եք աղերսում»․ Ոսկան Սարգսյան
«Դիտավորյալ արարքի հետևանք է»․ Արփինե Սարգսյան
«Քելեխչու նման ոչ մի առիթ բաց չի թողնում»․ Ոսկան Սարգսյան
Հ. Հովսեփյան փողոցը՝ վարորդների համար իրական փորձություն (տեսանյութ)
Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել
Տավուշի մարզի սահմանային շատ տարածքներում «Գուգլ»-ը ցույց է տալիս, որ գտնվում ես Ադրբեջանի տարածքում։ Ադրբեջանը իրենով է արել այդ ընկերությանը։ Ադրբեջանի տիեզերական գործակալության վարչության նախագահ Սամեդդին Ասադովը հայտարարել է, որ ադրբեջանական քաղաքների և գյուղերի հայերեն անվանումները «Գուգլ»-ում հետագայում կարող են լրիվ հեռացվել։ Նա ասել է, որ Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունն ակտիվ համագործակցում է «Գուգլ»-ի հետ, որպեսզի փոխի այդ ընկերության քարտեզների որոնողական համակարգում տեղանունների գրառումները, և այդ համագործակցության շրջանակներում մի շարք տոպոնիմներ արդեն փոխվել են»։
Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

