Ադրբեջանական կողմի սադրանքի հետեւանքով զոհված Արթուրը Գյումրիից էր, նա ըմբշամարտիկ էր
Դիտել նաև
Այս հողի վրա պայքար է եղել․ Երևանում բացվել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանը
Զինծառայողի մահվան դեպքով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն
Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով
Ով է «վերբովկա» արել արցախցի գեներալին․ Բացառիկ մանրամասներ
Զինծառայությունը կրճատվեց, ժամկետային հավաքները կավելանան
Հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետեւանքով նախօրեին զոհված 20–ամյա շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը Գյումրի քաղաքից էր։
Արթուրը բանակ էր զորակոչվել 2021 թվականի մարտին, նա քույր ու եղբայր ունի։
Արթուրը ըմբշամարտիկ էր։
Երեկ՝ հունվարի 11–ին, ուշ երեկոյան, ՊՆ–ն հաղորդեց, որ ադրբեջանական կողմի սադրանքի հետեւանքով սկիզբ առած մարտական գործողություններում հայկական կողմն ունի երկու զոհ՝ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) եւ կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։
Այսօր արդեն Պաշտպանության նախարարությունը հաղորդեց եւս մեկ զոհի մասին՝ շարքային Վահան Վաչագանի Բաբայանը (ծնվ. 2003թ.)։

