Պետականության դեմոնտաժ, ասֆալտի պաշտամունք, ցայտնոտ և ցուգցվանգ. Վահագն Մելիքյան ԲՀԿ-ից ձայնագողությունը սկիզբ է առել Անդրանիկ Թևանյանի պատվիրովի ու շինծու կալանավորումից Անհայրենիք գոյանքներ, որոնք միայն իրենց լափի մասին են մտածում․ Խաչիկ Մանուկյան
12
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից ՉԴԱԴԱՐՈՂ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ԱՄՆ-ը, Ադրբեջանն ու Փաշինյանը համատեղ հայտարարությամբ «թարմացրել» են 2025թ. օգոստոսի «թուղթը» 135 ձայնը նշանակություն ուներ՝ մի խմբակցություն լինի, թե չլինի․ Վարդևանյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին Արամ Վարդևանյանը 53 «կողմ» և 0 «դեմ» ձայներով ընտրվեց ԱԺ փոխնախագահ ԱԺ նիստն ընդհատվեց. Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ են ընտրում Օր 7․ ԱԺ-ն երկրորդ շաբաթն է՝ դեռ փոխնախագահ է ընտրում Հայաստանում սահմանադրական կարգը փլուզվել է Պատերազմ Արցախում
Պետականության դեմոնտաժ, ասֆալտի պաշտամունք, ցայտնոտ և ցուգցվանգ. Վահագն Մելիքյան Քաղբանտարկյալ Ալիկ Ալեքսանյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել․ փաստաբան Նոր (ալիևյան) Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղում չի լինի. Միջազգային փառատոնում Հայաստանը կներկայացնեն արցախյան խմբեր ՀԷՑ-ի պատճառով եղած-չեղածը սաղ վառվել է. Գյուղացիները փակել են Մարգարա-Էջմիածին ճանապարհը Վրաստանի վարչապետը հրաժարվել է վերականգնել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները 67 համարի տրանսպորտում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, նրա կյանքը փրկել չի հաջողվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին ԲՀԿ-ից ձայնագողությունը սկիզբ է առել Անդրանիկ Թևանյանի պատվիրովի ու շինծու կալանավորումից Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Խորհրդարանում քիչ են քաղաքական բանտարկյալների, այլ հետապնդվողների մասին բարձրաձայնումները, ինչը մտահոգիչ է Անհայրենիք գոյանքներ, որոնք միայն իրենց լափի մասին են մտածում․ Խաչիկ Մանուկյան Ռուսական պատժամիջոցների երկրորդ ալիքն է սպասվում` ՔՊ-ում սարսափած են. «Հրապարակ» Ռեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը․ Տիգրան Աբրահամյան Նոր հողամաս և 14,4 միլիոն դրամ եկամուտ․ ինչպե՞ս է 2025 թվականը փակել ՔՊ խմբակցության ղեկավարը Խայտառակության անունը դրել են խաղաղություն ու գլուխ են գովում. Շարմազանով 3 անշարժ գույք՝ 18-ից ի վեր. «սրտի դատավորի» ունեցվածքը․ «Հրապարակ» 39 հազար վարդը ոչնչացվել է կեղծ փաստաթղթերի հիմքով. ով է տվել դրանք. պետությունը չի պարզաբանում․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունները Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու և ԵԱՏՄ-ում մնալու հարցում խճճված են․ ՌԴ ԱԳՆ Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից ՉԴԱԴԱՐՈՂ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ԱՄՆ-ը, Ադրբեջանն ու Փաշինյանը համատեղ հայտարարությամբ «թարմացրել» են 2025թ. օգոստոսի «թուղթը» «Մեղադրյալ չկա, ինձ են մի քանի անգամ հարցաքննության կանչել». Տեր-Եսայանը՝ քաղաքապետարանի միջնդեպի մասին 135 ձայնը նշանակություն ուներ՝ մի խմբակցություն լինի, թե չլինի․ Վարդևանյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին Կոլումբիայում 7.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ...Իսկ Արեգնազ Մանուկյանը ոչ միան կնստի բանտում, այլև կարգելեն բանտից հեռախոսով խոսի իր անչափահաս՝ 13-ամյա դստեր ու 86-ամյա մոր հետ Մտածելով, որ պապը ամեն անգամ փլավ է ուտելու, բայց մի օր այդ փլավը կանգնեց պապի բգին. Խաչատրյան Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցին կոչ է անում աղոթել Կաթողիկոսի և Հայաստանի ժողովրդի համար Այս գործընթացները կը վիրաւորեն ոչ միայն Մայր Աթոռի միաբանութիւնը, այլեւ Հայ Եկեղեցւոյ նուիրապետական Աթոռները․ Պատրիարքութիւն Հայոց Թուրքիոյ «Նախկինից նախկին», Նիկոլի մոտ ծառայության անցած Թումանյան Արտաշեսը ազատվել է իր շա՜տ սիրելի վարչապետի խորհրդականի պաշտոնից

Եվս մեկ քայլ Թուրքիայի հետ մերձեցման ճանապարհին

Իշխանությունները ոչնչի առաջ կանգ չեն առնում Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար, որքան էլ դա շատ ցավոտ կարող է լինել։ Այդ նպատակով արդեն նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ, որոնց առաջին հանդիպումը սպասվում է առաջիկա օրերին։ Այդ հանդիպմանն ընդառաջ, Հայաստանի իշխանությունը հերթական ժեստն է անում Թուրքիային՝ հրաժարվելով թուրքական ապրանքների ներկրման վրա կիրառվող էմբարգոյի ժամկետը երկարացնելուց։

Մինչև որոշումը խոսվում էր արգելանքը մասնակի վերացնելու մասին։ Բայց վերջին պահին նաև դրանից հրաժարվեցին և ընդհանրապես հանեցին թուրքական ապրանքների ներմուծման վրա սահմանափակումների կիրառումը։

Ժամանակին, երբ այն մտցվեց, պատճառաբանվեց անվտանգության խնդիրներով և Թուրքիայի տնտեսության մեջ հայկական կապիտալի հոսքերը սահմանափակելու անհրաժեշտությամբ։ Կառավարությունը հույս ուներ, որ այդպիսով պայմաններ կստեղծվեն նաև թուրքական ապրանքները տեղականով փոխարինելու համար։ Այլ բան, թե դա ինչքանով հաջողվեց։

Էմբարգոն, որը պիտի նպաստեր ներքին շուկայում թուրքական ապրանքները տեղականով կամ այլ երկրների արտադրանքով փոխարինելուն, տևեց ընդամենը մեկ տարի։

Դա չափազանց փոքր ժամկետ է նման կարևոր խնդիր լուծելու համար։ Հատկապես, երբ սահմանափակումները ոչ միշտ են լիարժեք գործում։ Բայց անգամ այդպիսի պայմաններում դրա կիրառումն արդարացված էր։ Այլ բան, որ այդպես էլ իշխանությունները չկարողացան ոչինչ անել, որպեսզի այն նպաստի տեղական շուկայում թուրքական ապրանքները ներքին արտադրությամբ փոխարինելուն։ Հիմա, երբ ընդհանրապես հրաժարվում են էմբարգոն շարունակելուց՝ տնտեսության վնասներն անհամեմատ ավելի մեծ կլինեն։

Ստացվեց, որ հերթական անգամ անտեղի սթրեսի մատնեցին տնտեսությանը։

Դրա հետևանքը լինելու է այն, որ մարդիկ, ովքեր հավատացել էին իշխանություններին ու թուրքական ապրանքները հայկականով փոխարինելու համար ներդրումներ էին կատարել իրենց արտադրություններն ընդլայնելու կամ նոր արտադրություն ստեղծելու նպատակով, հայտնվում են խնդիրների առաջ։

Խնդիրների առաջ են հայտնվում նաև նրանք, ովքեր թուրքական ապրանքների ներմուծումը փոխարինել էին այլ երկրների ապրանքներով։ Ստացվում է, որ նրանք անիմաստ ժամանակ ու միջոցներ են ծախսել՝ նոր շուկաներ ուսումնասիրելով ու նոր առևտրային հարաբերություններ հաստատելով։

Եթե պիտի շարունակվի թուրքական ապրանքների անարգել մուտքը Հայաստան, ապա այս մարդիկ կանգնելու են մրցակցային խնդիրների ու իրացման դժվարությունների առաջ։ Թուրքական ապրանքների հետ դժվար է լինելու մրցակցել։ Առավել ևս՝ այն բանից հետո, ինչ վերջին շրջանում տեղի է ունենում թուրքական տնտեսության մեջ ու ֆինանսական շուկայում։

Թուրքական արժույթն անցած տարի ռեկորդային անկում գրանցեց, ինչի շնորհիվ այդ երկրի արտադրանքն արտաքին շուկաներում մրցակցային նոր առավելություններ է ստացել։ Էժան լիրան արտաքին շուկաներում նպաստել է թուրքական ապրանքների մրցունակության բարձրացմանը։

Առանց այդ էլ, մեր շուկայում նախկինում էլ դժվար էր մրցակցել թուրքական ապրանքների հետ, հիմա էլ ավելի դժվար կլինի։ Ու նրանք, ովքեր հավատացել են իշխանություններին և քայլեր են ձեռնարկել ներքին շուկայում թուրքական ապրանքների փոխարինելիություն ապահովելու համար՝ ստիպված են լինելու հաշվել կորուստները։

Վերացնելով էմբարգոն և հանելով ներմուծման սահմանափակումները՝ մենք իրականում ի՞նչ ենք անում. խթանում ենք մեր տնտեսության մեջ թուրքական ապրանքների ազատ մուտքը, որոնք հիմա ավելի ցածր գներով են մտնելու շուկա՝ խեղդելով տեղական արտադրողին ու այլ երկրներից համանման ապրանքներ ներկրողներին։

Ծիծաղելի են Էկոնոմիկայի նախարարության պատճառաբանությունները՝ թուրքական ապրանքների էմբարգոն հանելու հետ կապված։

«Վերջին մեկ տարվա ընթացքում թուրքական ապրանքների նկատմամբ արգելքն ունեցել է դրական և բացասական տնտեսական հետևանքներ։ Դրական հետևանքներից են մի շարք նոր հիմնված կամ ընդլայնված արտադրությունները թեթև արդյունաբերության, շինանյութերի և կահույքի արտադրության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում։

Սակայն էմբարգոյի գլխավոր բացասական հետևանքն է գնաճի վրա էական ազդեցությունը, ինչը դրսևորվել է հատկապես լայն սպառման մի շարք ապրանքախմբերի վրա։

Քիչ չեն նաև մեր գործարարների կողմից դիմումներն ու խնդրանքները թուրքական ապրանքների ներմուծման վրա եղած արգելանքը հանելու մասին»,-էմբարգոն դադարեցնելուց հետո հայտարարեց էկոնոմիկայի նախարարությունը։

Փաստորեն, դրանով կառավարությունը մտադիր է թուրքական ապրանքները լցնելով Հայաստան՝ կանխել գնաճը։

Այսպես էլ ուզում են ներքին արտադրություն զարգացնել։ Դրանով իրականում խեղդում են տեղական արտադրողին ու դուրս շպրտում այնտեղից։

Հայտնի է, որ Հայաստանը Թուրքիայի հետ ունի միակողմանի առևտրային, թեկուզ՝ ոչ պաշտոնական հարաբերություններ։ Մինչև արգելանքը Թուրքիայից Հայաստան էր ներմուծվում տարեկան 250-300 մլն դոլարի ապրանք։ Արտահանումը կազմում էր ընդամենը 1,5-2 մլն դոլար։ Էկոնոմիկայի նախարարությունը, դժվար է ասել, արտադրողների՞ն, թե՞ իրեն է ուզում համոզել, որ էմբարգոյի վերացումից հետո փոխադարձության սկզբունքով հայկական ապրանքների արտահանման համար կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ թուրքական շուկայում։

Ի՞նչ բարենպաստ պայմանների մասին է խոսքը, երբ Թուրքիան Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ լինելով՝ այսօր էլ հայկական ապրանքների համար կիրառում է չափազանց բարձր մաքսատուրքեր և խոչընդոտում դրանց մուտքը թուրքական շուկա։ Իսկ ինչո՞ւ Թուրքիան ընդառաջ չի գնում ու չի թուլացնում այդ մաքսատուրքերը, բայց Հայաստանի իշխանությունները շտապում են մեր շուկան ու տնտեսությունը վերաբացել թուրքական ապրանքների էքսպանսիայի առաջ։

Պարզ է, որ էմբարգոն չէր կարող անվերջ շարունակվել։ Ինչ-որ պահից այն պիտի հանվեր։ Բայց ինչո՞ւ կիրառվեց, եթե պիտի 1 տարի հետո հանվեր։ Մեկ տարին ոչինչ կամ գրեթե ոչինչ չէր կարող տալ։ Դրա վնասներն անհամեմատ ավելի շատ են լինելու, քան օգուտները։ Այն կարող էր օգուտ տալ միայն երկարաժամկետ հատվածում և հետևողական աշխատանքի դեպքում։

Այնինչ՝ թե՛ մեկը չարվեց, և թե՛ մյուսը։ Ու այդ պայմաններում հիմա էլ որոշել են հանել էմբարգոն և ապահովել մի կողմից՝ թուրքական ապրանքների ազատ մուտքը Հայաստան, մյուս կողմից՝ հայկական 250-300 մլն դոլար կապիտալի հոսքը Թուրքիայի տնտեսության մեջ։ Կարծես Թուրքիան այլևս դադարել է վտանգավոր լինել Հայաստանի ու մեր տնտեսության համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>