Եթե ուզում եք հասկանալ՝ իրականում ինչ է ուզում ասել Փաշինյանը, իջեցրեք հեռուստացույցի ձայնը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Դավիթ Մինասյանին տեղափոխել են Նաիրի ԲԿ, շնչաhեղձություն ունի, եղունգները սկսել է սևանալ. փաստաբան Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրվարույթ
4
Հարկային և քաղաքական տեռոր․ Նիկոլ Փաշինյանը սադրում է Ռուսաստանին ու ՀՀ քաղաքացիներին (տեսանյութ) «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամները՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, հանդիպել են Գագիկ Ծառուկյանի հետ Եթե այս իշխանությունը մնա՝ թուղթ չեն ստորագրի, բայց 300 000 ադրբեջանցի կգա Հայաստան. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյան Նիկոլի արկածախնդրությունը կարող է շատ ծանր նստել մեր պետության վրա Իշխանությունը պահելու համար ամբողջ Հայաստանն են ռիսկի տակ դնում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Նիկոլի արցախատյացությունը հիվանդագին դրսևորումներ է ստանում. Արցախի դրոշը «Փառքի անկյունից» հեռացնել հրաժարվելու համար դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ (ուղիղ) Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Պատերազմ Արցախում
Հարկային և քաղաքական տեռոր․ Նիկոլ Փաշինյանը սադրում է Ռուսաստանին ու ՀՀ քաղաքացիներին (տեսանյութ) Եթե ուզում եք հասկանալ՝ իրականում ինչ է ուզում ասել Փաշինյանը, իջեցրեք հեռուստացույցի ձայնը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամները՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, հանդիպել են Գագիկ Ծառուկյանի հետ Վաղարշապատում Նիկոլն ու իր սրտի քաղաքապետը նույն մանկապարտեզը երկու անգամ են վերաբացել (տեսանյութ) ՔՊ-ն գլուխ է գովում, թե խաղահրապարակներ է կառուցում, փոքրիկ երևանցիները խաղահրապարակ են խնդրում (տեսանյութ) Եթե այս իշխանությունը մնա՝ թուղթ չեն ստորագրի, բայց 300 000 ադրբեջանցի կգա Հայաստան. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Դավիթ և Միքայել Մինասյանների քրեական վարույթը քննած քննիչ Հակոբկոխյանն ազատվել է աշխատանքից ՆԳՆ ոստիկանության հինգ ծառայող ենթարկվել են կարգապահական տnւյժի՝ ազատվելով ծառայությունից Պենտագոնն աշխատանքից ազատել է բանակի շտաբի պետին Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում կարիերայում Փաշինյան Նիկոլի արկածախնդրությունը կարող է շատ ծանր նստել մեր պետության վրա Խաղահրապարակների կառուցումը հաճախ ձգձգվում է, իսկ առկա խաղահրապարակները չեն պահպանվում պատշաճ վիճակում Բնակիչներն ահազանգում են․ Շիրակի փողոցում այս իրավիճակն է (տեսանյութ) Դավիթ Մինասյանին տեղափոխել են Նաիրի ԲԿ, շնչաhեղձություն ունի, եղունգները սկսել է սևանալ. փաստաբան Ֆիզիկական ներգործություն և կողոպուտ մայրաքաղաքի կենտրոնում Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրվարույթ Բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը հոսպիտալացվել է Նոր մանրամասներ. Սարդարապատի դպրոցի նախկին տնօրենին աշխատանքից ազատել են «Փառքի անկյունից» Արցախի դրոշը չհանելու համար ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել, հենց դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում. Աբրահամյան Տավուշում պայթյունի հետևանքով վնասվածք ստացած 41–ամյա տղամարդը դաշտ էր գնացել՝ կորած կովին գտնելու Կալանավորված դպրոցական Դավիթ Մինասյանին տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀ՝ հիվանդանոց տեղափոխելու փոխարեն. Փաստաբան Քաղաքային իշխանությունը «մուռ է հանում» երևանցիներից․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Իշխանությունը պահելու համար ամբողջ Հայաստանն են ռիսկի տակ դնում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Նիկոլի արցախատյացությունը հիվանդագին դրսևորումներ է ստանում. Արցախի դրոշը «Փառքի անկյունից» հեռացնել հրաժարվելու համար դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից Երկար ժամանակ գազ չի լինելու Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում Ռոմանոս Պետրոսյանը 19-ամյա օգնական է ընդունել Այս մարդու ամեն մի շունչը սուտ է։ Հնչեց ամենակարևոր, բայց դիվանագիտական փաթեթավորմամբ ուղերձը. Քաղաքագետ Ողբերգական դեպք Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Առաջիկայում միասնական ՀԱՊԿ-ը և անդամ պետությունները, հավաքական Արևմուտքի համար կդառնան հակառակորդներ

Միջազգային փորձագիտական շրջանակները կանգ են առել հետևյալ առանցքային հարցի վրա. ինչո՞ւ է Ռուսաստանի և Արևմուտքի համար այդքան դժվարացել, առաջիկա հանդիպումներում անվտանգության հարցերում պայմանավորվելը։ Մի՞թե Արևմուտքի քաղաքական լիդերներըն իրականում գտնում են, որ Ռուսաստանն ամեն ինչում պետք է գնա կոմպրոմիսի և կատարի Արևմուտքի պահանջները։

Պրոպագանդիստները շարունակ պնդում են, որ ՌԴ-ն, ԽՍՀՄ փլուզման հետ միասին, կորցրել է իր նախկին ազդեցության իրավունքը։ Իսկ Արևմուտքը՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման հետ մեկտեղ, կոնսոլիդացրել է հետխորհրդային տարածքը ազատության, մարդու իրավունքների, հռոմեական իրավունքի և տնտեսական զարգացման իդեալների շուրջ։ Եվ այս հանգամանքը՝ հօգուտ Ռուսաստանի չէ։

Դատելով քարոզչական-քաղաքական նարատիվներից, հավաքական Արևմուտքը գտնում է, որ ավելի ուժեղ է Ռուսաստանից և՛ տնտեսապես, և՜ ֆինանսապես, և՛ «քաղաքակրթությամբ», և՛ ուժային ցուցանիշներով։ Գուցե նաև վստահ է, որ տիրապետում է բոլոր այն գործիքակազմին, որոնցով կարող է «ստիպել» Ռուսաստանին, օրինակ՝ անջատելով նրան SWIFT համակարգից, և այլն։

Մյուս կողմից, Արևմուտքը չի կարող անտեսել վերջին շրջանի արագ փոփոխությունները։ Իսկ իրական կյանքում տեղի է ունենում Եվրասիական տարածաշրջանում ՀԱՊԿ-ի ամրացում։ Այս ռազմա-քաղաքական միությունն, իհարկե իրեն պատշաճ չդրսևորեց Արցախյան 44-օրյա պատերազմում, որովհետև Նիկոլին դա պետք չէր։ Նիկոլի նպատակը պարտվելն ու հողերը հանձնելն էր, այդ պատճառով մինչ պատերազմը, ամեն ինչ արեց ՀԱՊԿ անդամների և հատկապես ՌԴ հետ հակասությունների համար։ 

Սակայն Բելոռուսի և Ղազախստանի հարցում, ՀԱՊԿ-ը գործեց բավականին օպերատիվ և Չինաստանի բանավոր աջակցության ֆոնի վրա, ցույց տվեց իր գործունակությունը։ ՀԱՊԿ-ը՝ ՌԴ համար ակտիվ գործոն է դարձել հատկապես Աֆղանստանից ՆԱՏՕ ուժերի դուրս գալուց հետո։ Եվ Նիկոլն իր իշխանության պահելու մեջ տեսնում է նաև ՀԱՊԿ-ին (երբ հայ ոստիկաններն ու ԱԱԾ ականներն այլևս չապահովեն կապիտուլյանտական ռեժիմի գոյությունը)։ 

Բնականաբար առաջիկայում միասնական ՀԱՊԿ-ը և անդամ պետությունները, հավաքական Արևմուտքի համար կդառնան նոր հակառակորդներ, իսկ նախկին տոլերանտ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին կհամեմատեն մյուս բռնապետերի հետ։ Գուցե կիրառվեն նաև նոր սանկցիաներ։ Բայց այս ամենն արտաքին տեսքն է, որը մենք կտեսնենք քարոզչական-պրոպագանդիստական ինֆորմացիոն տիրույթում։ 

Իրական քաղաքականության մեջ, վստահ եմ, որ Արևմուտքի և Ռուսաստանի իրական քաղաքական շրջանակներում հակված չեն սրել առանց այդ էլ անկառավարելի քաոսի վերծվող «գաղափարական» կեղծ հակամարտությունը։ Արևմուտքը ևս թուլանում է, և առաջիկայում բոլորին անհրաժեշտ է լինելու դիմակայել աճող համընդհանուր մարտահրավերներին։ Իսկ ընդհանուր մարտահրավերները պահանջում են ընդհանուր պատասխաններ։ 

Հ.Գ. 

Հարգելի ընթերցող։ Այս նյութի տակ քոմենթներ գրելիս, զերծ մնա արևմտամետ կամ ռուսամետ լինելու գայթակղությունից։ Պետք չէ ոչ մեկին տեղի-անտեղի քննադատել։ Ժամանակն է, որպեսզի մտածենք մեր վաղվա օրվա մասին։ Մեր Մեֆիստոֆելն օգտվելով ՀՀ քաղաքական դաշտի անմիտ ամբիցիաներից, թուրքացման տանող օրակարգը սահուն կյանքի է կոչում, և մեզ իրական այլընտրանքներ են պետք։ Երկրին օգուտ են բերելու բացառապես ինքնուրույն գործող և իրատեսական մտքերով քաղաքական ուժերը և նրանց համախմբումը։

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>