«Ինչպե՞ս կարելի էր այս մարդկանց ազատությունից զրկել»․ Ռ․ Մելիքյան
«Վաղը՝ հունվարի 5-ին՝ ժամը 17:00-ին, վերաքննիչ քրեական դատարանը քննության կառնի պաշտպանության կողմի բողոքը ադրբեջանական գերությունից վերադառնալուց անմիջապես հետո ազատությունից զրկված մեր զինծառայողին՝ Սերժիկ Ամիրխանյանին կալանավորելու որոշման դեմ։ Բողոքը ներկայացվել է դեկտեմբերի 14-ին, իսկ բողոքի քննությունը նշանակվել է 22 (!!) օր հետո։ Առհասարակ չեմ հասկանում՝ ինչպես էր կարելի կալանքի վերանայման իրավունքը այսքան ոտնատակ տալ։ Առհասարակ չեմ հասկանում՝ ինչպես էր կարելի այս մարդկանց ազատությունից զրկել։ Հ․Գ. Դատավորի անունն է Լուսինե Հովհաննիսյան, սակայն դատական համակարգի պաշտոնական կայքում՝ վերաքննիչի դատավորների բաժնում, նրա անունն առհասարակ հիշատակված չէ»։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

