Ծառայակցին սպանելու կասկածանքով զինծառայող է ձերբակալվել
Դիտել նաև
Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում
Ամառային զորակոչը Հայաստանում կմեկնարկի հունիսի 29-ին և կավարտվի օգոստոսի 15-ին
Բռնազավթված Քարվաճառում ականի պայթյունից վիրավորվել են ադրբեջանցի զինծառայողներ
Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը
2024-ին բուժաշխատողի կողմից զինծառայողին անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Ինչպես հայտնել էինք, 2021թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 10։50-ի սահմաններում, Վայոց Ձորի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մովսես Արամայիսի Թադևոսյանը (ծնվ. 2003թ.)՝ գլխի մասում հրազենային վիրավորումով։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Թադևոսյանը մահացել է։
Դեպքի առնչությամբ իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, ձերբակալվել է զոհված զինծառայողի ծառայակիցը։ Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։

