Իրավիճակը ՀՀ ճանապարհներին ու Լարսում
Դիտել նաև
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում
Վերին Լարս տանող ճանապարհին ժամանակավոր սահմանափակումներ կգործեն
Վերին Լարսը բեռնատարների համար կրկին փակ է երկու ուղղություններով
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում, Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա, Արթիկ-Ալագյազ, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

