Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Տավուշի մարզի համայնքապետերի
Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Տավուշի մարզի համայնքապետերի
2019թ․-ին քրեական գործ հարուցվեց 2011թվականից Իջեւանը քաղաքը ղեկավարած Վարդան Ղալումյանի դեմ ,վերջինս 2019թ․ սեպտեմբերի 5-ին ստիպված հրաժարական տվեց։ Դրանից մեկ շաբաթ հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նրա հարսանիքի քավոր, նրա դասընկեր Հայկ Ղալումյանը նշանակվեց Իջեւան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, պաշտոնավարելով մինեւ 2021թ․ ապրիլի 8-ը, մինչեւ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տավուշի մարզպետ նշանակվելը։ Քրեական գործ հարուցվեց 2005թվականից Դիլիջան համայնքը ղեկավարած Արմեն Սանթրոսյանի նկատմամբ, նրա լիազորությունների ժամկետը լրանալուց հետո, 2021թ․ փետրվարի 26-ին Ն․ Փաշինյանի որոշմամբ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց Դիլիջանի քոլեջն ավարտած, անձնական գործում իր սեռը «արու» գրած, 37-ամյա Դավիթ Սարգսյանը, ով այժմ հեռակա սովորում է Եվրոպական համալսարանում։ Ա․ Սանթրոսյանի դատավարությունն այժմ ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում։ Սարքովի, շինծու մեղադրանքներով քրեական գործ հարուցվեց Բերդ քաղաքը եւ այդ տարածաշրջանի 16 գյուղերը միավորող Բերդ խոշոր համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի նկատմամբ, նրա խափանման միջոց կալանքը փոխելու խնդրանքով Բերդ համայնքի ավագանին դիմել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, Բերդի համայնքի 16 գյուղերի վարչական ղեկավարները նույն խնդրանքով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

