Պայքարը շարունակվում է Հանդիսատեսը գրեթե ծափ չէր տալիս. մթնոլորտը շինծու էր, իրականության հետ՝ կոնֆլիկտի մեջ Երբ հետ եմ նայում անցած տարիներին, ակամա հարց է առաջանում. ի՞նչ եղավ այն ոգու հետ, որը մեզ միավորում էր
22
Մեկ-երկու տարվա մեջ որոշվելու է Հայաստանի վերջնական ճակատագիրը․ սպասեք․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու Ալիևը համատեղ կարող են կիսել Արցախի տեղահանման և էթնիկ զտման մրցանակը․ Սաղաթելյան Այսօր քննարկվելու է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը Կփոխվի՞ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը Ինչպես Ռուսաստանը 1992-93 թվականներին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Պատերազմ Արցախում
Մեկ-երկու տարվա մեջ որոշվելու է Հայաստանի վերջնական ճակատագիրը․ սպասեք․ Երվանդ Բոզոյան Այս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե Քոչարյան Փաշինյանն ու Ալիևը համատեղ կարող են կիսել Արցախի տեղահանման և էթնիկ զտման մրցանակը․ Սաղաթելյան Երկրի զարգացման ուղղության վերջնական ընտրությունը մնում է ՀՀ քաղաքացիների ձեռքում․ ՌԴ ԱԳՆ Միրզոյանը կնոջն էլ է տարել գործուղման. ովքե՞ր են մեկնել ԱՄՆ` Փաշինյանի հետ. «Արմլուր» Արgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. Աբրահամյան Պայքարը շարունակվում է Ֆիդան. Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին Հանդիսատեսը գրեթե ծափ չէր տալիս. մթնոլորտը շինծու էր, իրականության հետ՝ կոնֆլիկտի մեջ Երբ հետ եմ նայում անցած տարիներին, ակամա հարց է առաջանում. ի՞նչ եղավ այն ոգու հետ, որը մեզ միավորում էր Այսօր քննարկվելու է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը Ես չգիտեմ՝ ինչ իմաստ կարող է ունենալ անկախության ընկալումը մի երկրում, որտեղ լղոզվել է անգամ դավաճանության և պետությանը հավատարմության միջև սահմանը Ո՞վ է թանկ գազի «հեղինակը». ինչու է քաղաքացին 177 դոլարանոց գազի դիմաց վճարում 400 դոլար Էջմիածնի ՔՊ-ականների կառավարման պատկերը Կփոխվի՞ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է TRIPP-ի առաջմղմանը․ Ռուբիոն շնորհավորել է ՀՀ անկախության օրը Անկախությունը Աստծո պարգև է, այն պետք է պահել հավատարմությամբ. Արամ Ա Մեր պայքարը շարունակվում է. ՀՅԴ ԳՄ Այս 35 տարում երևի հարյուր անգամ ստացել եմ առաջարկներ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ամեն անգամ ասել եմ՝ ոչ. Ծառուկյան Մերցն ընտրություններում ՔԴՄ-ի արդյունքը աղետ է անվանել Սա էլ հետընտրական «նվեր» է ապագա հանգուցյալներին Ինչպես Ռուսաստանը 1992-93 թվականներին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները. «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,85 տոկոսը ՀՀ Անկախության օրը՝ Եռաբլուրում $ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպnւլյաgիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյnւրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը. Սերժ Սարգսյան Հույս եմ հայտնում, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար

Խոշտանգման համար մեղադրական առաջին դատավճիռը. 2 ոստիկան դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

2019թ. մարտի 11-ին ՀՀ ՀՔԾ-ում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացուն առերևույթ խոշտանգելու դեպքի առթիվ:

Պատշաճ և հետևողական դատախազական հսկողության ներքո իրականացված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել էր, որ 2019թ. մարտի 2-ին, 18:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Բ. Ա.-ն և նույն բաժանմունքի օպերլիազոր Ա. Հ.-ն, լինելով քաղաքացիական հագուստով, Երևանի մերտրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի դիմացի տարածքում՝ Ս. Տարոնցի և Հ. Հովսեփյան փողոցների խաչմերուկում, տեսել են իրար հետ վիճող երիտասարդների, մոտեցել, բռնել նրանցից երկուսին՝ եղբայրներ Հ. և Ն. Առաքելյաններին, և չներկայանալով, որ ոստիկանության ծառայողներ են, քաշքշել են նրանց՝ պահանջելով հեռանալ:

Ոստիկանների գործողությունների արդյունքում եղբայրները, կարծելով, որ նրանք իրենց հետ վիճաբանող տղաների ընկերներն են, պատասխան քաշքշել են նրանց, ինչից հետո ուժ գործադրելով, տղաներին նստեցրել են ավտոմեքենան: Ոստիկանության Շենգավիթի բաժին տեղափոխելու ընթացքում ոստիկանության նշված աշխատակիցները եղբայրներից մեկին՝ վերջինիս դեմքով դեպի առաջ կռացրած վիճակում,  նրա կողմից դրսում իրենց  քաշքշելու, իսկ ավտոմեքենայում պատասխան հայհոյելու համար պատժելու նպատակով ընդհանուր միասնական դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները փոխլրացնելով,  բռունցքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝  դիտավորությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և միջին ծանրության մարմնական վնասվածքներ:

 

Գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշմամբ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական գործը 2019թ. հուլիսի 4-ին ուղարկվել է Երևան  քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:

Դատաքննության ընթացքում հետազոտված և մեղադրող դատախազի կողմից ներկայացված ապացույցները հիմնավորված համարելով՝ դատարանը 2021թ. դեկտեմբերի 28-ին կայացրել է մեղադրական դատավճիռ, որով ոստիկանության նշված երկու աշխատակիցները մեղավոր են ճանաչվել խմբի կազմում խոշտանգում կատարելու՝  ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար և դատապարտվել ազատազրկման 7 տարի ժամկետով՝ պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 3 տարի ժամկետով:

Սա, ըստ էության, ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածով կայացված առաջին դատավճիռն է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>