Գերիների վերադարձի հրատապության հարցը Թաթոյանը քննարկել է Կոպիրկինի հետ
Դիտել նաև
Հովհաննավանքում Փաշինյանի հայտարարած ու նաև հովանավորած արարքները հանցագործություն են. Թաթոյան
Պարտավոր ենք պահել էթնիկ զտումներն ապացուցող բոլոր ապացույցները․ Արման Թաթոյան
Ադրբեջանում հայ պատանդների ու գերիների ապօրինի ազատազրկման պատասխանատուն մեկ մարդ է` ՔՊ ղեկավարը. Արման Թաթոյան
Քանի դեռ չկա պատժելիություն, Ադրբեջանը շարունակելու է իր այս քաղաքականությունը. Թաթոյան
Բերման են ենթարկվել ավելի քան 40 հոգի, ինչպես Երևանում, այնպես էլ՝ Ոսկեպարում. Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, տեղեկանում ենք Թաթոյանի ֆեյսբուքյան էջից։
«Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ կապված Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության հետ:
Պաշտպանը կարևորել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերով տեղեկությունների օպերատիվ փոխանակման հաստատված համատեղ աշխատանքի համար:
Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել նաև ՌԴ-ում մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի հետ ձևավորված ու լիարժեք փոխադարձ վստահության վրա հիմնված բարձր մակարդակի հարաբերությունները:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը և տեղեկությունների փոխանակումը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում»,- ասված է հաղորդագրությունում:

