Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդումը վարչապետ կոչվածի սպանության նախապատրաստության գործով դադարեցվել է
Դիտել նաև
Արթուր Հովհաննիսյանի տան վարձը պետբյուջեից է վճարվել
«Թույլ չենք տալու խաղահրապարակի տեղում 18-հարկանի շենքեր կառուցել»․ Արթուր Չախոյան
Ինչո՞ւ ինչ-որ միջազգային կազմակերպություն պետք է պարեկի մեր երկրով անցնող, կոնֆլիկտավտանգ ճանապարհը․ Խաչատրյան
«Nike-ի զեղչի քարտով ո՞նց կարելի է պատրաստվել ահաբեկչության»․ Արթուր Սուքոյան
Արթուր Սարգսյանը կալանավորվեց 2 ամսով
Իշխանության սոխակները երկար ժամանակ ահաբեկում էին հանրությանը, որ վարչապետ կոչվածին սպանելու նախապատրաստություն է տեղի ունեցել: Նաև դրա հետ էր կապվում ԱԱԾ զորքերի տեղակայումը Ազգային Ժողովում, լրագրողների աշխատանքի խոչընդոտումը և տարատեսակ այլ հակաժողովրդավարական, ռեպրեսիվ միջոցառումներ:
Հեքիաթասաց իշխանությունների հերթական փուչիկը պայթեց, հանրությանը հիմարի տեղ դնելու հերթական «հատուկ գործողությունը» բացահայտվեց:
Սա կարևոր է, ոչ միայն Արթուր Վանեցյանի բարի համբավի վերականգնման տեսանկյունից: Սա նույնքան, եթե ոչ ավելի շատ կարևոր է, որպես ևս մեկ ազդակ մեր ժողովրդի համար, որ իշխանություն կոչվածները իրենց աթոռի համար պատրաստ են հորինել ամեն ինչ, հանձնել ցանկացած պետական շահ, վերստին դիմել անբարոյականության և անպատվության իրենց ստեղծած կուռքերի օգնությանը:
Քրեական գործի հարուցման ժամանակ, ներկայում և հետագայում Արթուր Վանեցյանը պայքարել և պայքարելու է Հայաստանի և Արցախի հզորացման և արժանապատվության վերականգնման համար:
Ասում են՝ հանցագործություն կատարելիս դժվարը առաջին անգամն է: Հավանաբար, Հայրենիքը ծվեն ծվեն անելու և թշնամիների քմահաճույքին թողնելու գործում էլ դժվարը եղել է առաջին անադեկվատ լայվը: Իսկ հետո արդեն, հնարավոր է դարձել Արցախի հայկականության վիճարկումը...Սա է իրականությունը:
Արթուր Վանեցյանի փաստաբանների հաղորդագրության հղումը տե՛ս մեկնաբանությունների մեջ:
Սոս Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

