Սերգեյը Մարտակերտի Չափար գյուղից է. Արցախցի է. Լուսանկար
Սերգեյը Մարտակերտի Չափար գյուղից է։ Արցախցի է։ Ցեղասպանությունից հետո արցախցիներն ու սյունեցիները Հայկական լեռնաշխարհի ամենաբնիկ և ամենաքիչ քոչեքոչ արած հայերն են։ Ու դրա շնորհիվ անգամ ամենասովորական արցախցու ու սյունեցու մեջ կարող ես գտնել մի տեսակ վեհանձնություն, որպիսին դժվար թե գտնես Հայկական լեռնաշխարհի տարածքով դարեր ի վեր դեգերած և «ՀԽՍՀ» կոչված լեռնաանտառային գետտոյում ապաստան գտածներիս մեջ։ Այդպիսի վեհանձնության մարմնավորում է Սերգեյի այս նկարը, որը շատ երկար խորհելու առիթ է տալիս…
Իսկ արցախցիներին ու սյունեցիներին «թաթար-մոնղոլներ» ասող հայանուն վաչկատուն թշվառականները կգան ու կգնան, բայց կոնկրետ նրանցից մեկի մեղքը երբեք չի ներվելու Հայաստանի կողմից, որովհետև ի տարբերություն Քրիստոսին խաչողներին, որոնց համար հենց Խաչյալն էր Հայր Աստծուց ներում հայցում, «զի ոչ գիտեն զինչ գործեն», այս մի թշվառականն իմացել է, ինչ է անում, շատ լավ է իմացել, որ արցախցիներն ու սյունեցիներն ամենավերջին խումբ հայերն են, որ կարող են համապատասխանել այդ պիղծ սահմանմանը, բայց արել է։ Ուրեմն ներում չի լինելու, թեկուզ՝ հետմահու։
Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից

