Մարդը կամավոր ստանձնել է հայերի ցեղասպանությունն ավարտին հասցնելու Թուրքիայի, Ադրբեջանի և համաշխարհային իմպերիալիզմի քաղաքական գործիքի պաշտոնը
Դիտել նաև
«Ստացվում է, որ ձեզ «գցում են»»․ Էդգար Էլբակյան
«Ադրբեջանը հիմնավորումներ է կառուցում Սյունիքի մարզի վրա հարձակվելու համար». Էդգար Էլբակյան
Նրանց հաջորդ թիրախը մեր ու ձեր տներն են․ Եթե չկարողանանք Հայաստանում ձևավորել հայկական պետական իշխանություն, բոլորիս սպառնում է Արցախի հայերի ճակատագիրը
Քանի Քաշաթաղը վերաազատագրված չէ, Սյունիքն ու մնացյալ Հայաստանը հանգիստ լինել չեն կարող
Սա այն է, ինչ միշտ ՀԻՄՆԱՎՈՐՎՈՒՄ ԷՐ 1994 թ․-ից սկսած, որ եթե Արցախը նույնիսկ մասամբ կորցնենք, պատերազմը շարունակվելու է ՀՀ տարածքում
Պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 16-ին, ապագա կապիտուլյանտը հայտարարել է, որ Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու հայոց ցեղասպանությունը։ Ստորև հիշեցնում եմ վերջինիս այդ խոսքերը՝ ոչ թե իր պես անամոթի ամոթը շարժելու կամ իր տոտալիտար աղանդի հետևորդներին դարձի բերելու, այլ հակակապիտուլյանտական դաշտի որոշ ներկայացուցիչներին վերջնական ցույց տալու, որ գործ ունենք դավաճանի, և ոչ պարզապես «ապաշնորհի» հետ։ Մարդը կամավոր ստանձնել է հայերի ցեղասպանությունն ավարտին հասցնելու Թուրքիայի, Ադրբեջանի և համաշխարհային իմպերիալիզմի քաղաքական գործիքի պաշտոնը, ուրեմն ոչ այլ ինչ է, քան դավաճան։
«Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ հայերի ցեղասպանության իր քաղաքականությունը շարունակելու: Եվ դա անում է մեկ շատ կոնկրետ նպատակով, որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ շարունակելու էքսպանսիան դեպի հյուսիս, արևելք և հարավ-արևելք» (https://www.primeminister.am/.../Nikol-Pashinyan.../)։
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից

