Ինձ թվում է՝ այս նոր բառը կունենա ապրելու իրավունք մեր լեզվում. Ցավալի է, որ հենց մեր ժամանակը նման բառ ստեղծեց
Դիտել նաև
Արմեն Աշոտյանի վերջին գրառումներից մեկում տեսա «արցախուրաց» բառը, որը նախկինում ինձ չէր հանդիպել։
Ինձ թվում է՝ այս նոր բառը կունենա ապրելու իրավունք մեր լեզվում, որովհետև թե՛ բառի բովանդկությունը, թե՛ հնչյունական տեսքը թույլ կտան շատերին օգտագործել դա իրենց խոսքում։
Ժամանակներն են ստեղծում բառերը և ժամանակները մեռցնում դրանք։ Ցավալի է, որ հենց մեր ժամանակը նման բառ ստեղծեց։

