Միքայել Սրբազանը վիրահատվել է Մեր հայրենիքը hարվածներ արդեն շատ է ստացել, և կարևոր է համախմբել ֆիզիկական և հոգևոր մեր բոլոր ուժերը՝ Նոր տարում մեր երկրի վերածննդի և վերակառուցման սկիզբը դնելու համար. Գագիկ Ծառուկյան Ինչ լավ բան են արել Կայա Կալլասը, Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին. Զախարովա (տեսանյութ)
26
Ըստ ամերիկյան Time-ի՝ Էրդողանն իր անձնականը ավելի բարձր է գնահատում իր երկրից, որի արդյունքում տուժում են Թուրքիայի շահերը Թինա Կանդելակին Պուտինին ասել է, որ Վրաստանի պատրիարքը աղոթում է իր համար, սակայն վրացիները Իլիային չեն շտապում անվանել ռուսական լրտես «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին» «Մայր Հայաստանը» մասնակցելու է կիրակի օրը Մայր Տաճարում տեղի ունենալիք պատարագին Այսօր էլ, ժամանակի նոր մարտահրավեներին ընդառաջ, հայ հոգևորականը կոչված է հավատավոր իր ժողովրդին համախմբելու Եկեղեցու շուրջ. Վեհափառ Հայրապետ «Մայր Հայաստանը» նախաձեռնել է հանրային քննարկում՝ Հրազդանի կիրճ փողոցը լեգենդար Նիկիտա Սիմոնյանի անունով անվանակոչելու վերաբերյալ (ուղիղ) Նիկոլ Փաշինյանի փամփուշտները Երևանցին տուգանքի մատերիալ չէ. Մանուկ Սուքիասյան Արդեն բացեիբաց են խոստովանում, որ նպատակը Եկեղեցին քանդելն է. «Փաստ» Բենթլի Սամոն պալատ է կառուցել, Միրզախանյանին Վրաստանում ծեծել են․ Թոխմախի Մհերը նորից հին գործին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին՝ ժամը 16։30-ի դրությամբ Ըստ ամերիկյան Time-ի՝ Էրդողանն իր անձնականը ավելի բարձր է գնահատում իր երկրից, որի արդյունքում տուժում են Թուրքիայի շահերը Զոհվածի հայրը 1,5 տարի կալանքից հետո ազատության մեջ է Միքայել սրբազանն այսօր վիրահատվել է Ու՞մ էր խանգարում «Շողակաթը», ու՞մ էր պետք, որ փակվեր «Շողակաթը» ՀԱԿ-ը մասնակցելու է ընտրությւոններին՝ վարչապետի թեկնածու առաջադրելով Լևոն Զուրաբյանին Քաղբանտարկյալ Գարիկ Գալեյանն ազատության մեջ է Ի՞նչ ունենք մենք այսօր (տեսանյութ) Միքայել Սրբազանը վիրահատվել է Թինա Կանդելակին Պուտինին ասել է, որ Վրաստանի պատրիարքը աղոթում է իր համար, սակայն վրացիները Իլիային չեն շտապում անվանել ռուսական լրտես ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են խոշոր չափերի հափշտակության և դրա օժանդակության մեջ. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է «Շողակաթ»-ի փակումը Իոաննիսյանի, Սաքունցի, Լևոն Բարսեղյանի ու Սորոսի հիմնադրամի հին մտահղացումն է. իրավապաշտպան Մեր հայրենիքը hարվածներ արդեն շատ է ստացել, և կարևոր է համախմբել ֆիզիկական և հոգևոր մեր բոլոր ուժերը՝ Նոր տարում մեր երկրի վերածննդի և վերակառուցման սկիզբը դնելու համար. Գագիկ Ծառուկյան «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին» «Մայր Հայաստանը» մասնակցելու է կիրակի օրը Մայր Տաճարում տեղի ունենալիք պատարագին Փաշինյանի թրի տակով անցած եպիսկոպոսներից մի քանիսը «զադնի» են դրել Պետական ապարատը ընդվզում է Առաջիկա օրերին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները լինելու են առաջնագծում․ Մանուկյան Ինչ լավ բան են արել Կայա Կալլասը, Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին. Զախարովա (տեսանյութ) ՀԺՄ-ն իշխանության ներկայացուցիչներին կոչ է անում վերականգնել «Ժողովուրդ» թերթի լրագրողների ԱԺ հավատարմագրումը Այսօր էլ, ժամանակի նոր մարտահրավեներին ընդառաջ, հայ հոգևորականը կոչված է հավատավոր իր ժողովրդին համախմբելու Եկեղեցու շուրջ. Վեհափառ Հայրապետ Որոշակի ապացույցներ չեն ուղարկվել դատարան, որոնք հոգուտ Վարդան Ղուկասյանի են. Պաշտպան Կալանավայրերում հայտնվողների նոր անունների ցանկեր են ներկայացնելու. Արմենուհի Կյուրեղյան Կառավարությունը լուծարեց «Շողակաթ» հեռուստաընկերությունը ՔՊ-ի բեռնաթափած Երևանը (տեսանյութ) Կարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում ձերբակալված Վիգեն Էյուլջեքչյանին Արսեն Ղուկասյանը Նոր տարին կդիմավորի ազատության մեջ Փաշինյանը թուրքական պատմագրության թեզերն է առաջ տանում. քաղաքագետ Պառլամենտից մինչև փողոց. ՀՀԿ-ն կլինի պայքարի ամենավտանգավոր կետերում. Հայկ Մամիջանյան Զինծառայության համար պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում փոփոխություններ կլինեն

Մենք կարող ենք շրջել ստորացման էջը․ Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Էլինար Վարդանյանի հոդվածը․

«Նախագահ Ռ.Քոչարյանի ասուլիսից տարբեր մարդիկ տարբեր հատվածներ են առանձնացնում՝ անվտանգության իրական պատկերը , բանակի լրջագույն խնդիրները, երկիրը տգիտության և իրավական բեսպրեդելի բաստիոնի վերածելը, դիվանագիտական այլասերումը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, երկրի սոցիալ-տնտեսական խնդիրները՝ տնտեսության անկում, գնաճ, ինդեքսացիա։ Սա խոսում է ասուլիսի՝ հաջողված լինելու մասին. յուրաքանչյուրն արձանագրում է համընդհանուր և անհատական հետաքրքրություն ունեցող դրույթները։

Բայց ես ուզում եմ շեշտը դնել նախագահի ձևակերպումների վրա, որոնք վերաբերում էին Արցախին։ Երկու օր առաջ Փաշինյանն, ըստ էության, հայտարարեց, որ Հայաստանն այլևս Արցախի երաշխավորը չէ, կասկածի տակ դնելով Արցախի հայկականությունը, ինքնորոշման իրավունքը։ Քոչարյանն արձանագրեց հակառակը՝ պետք է ձգտել վերականգնել գոնե ԼՂԻՄ-ի տարածքային ամբողջականությունը, ամենավատ բանը չփորձելն է, ամեն օր քայլ անելով, ամեն օր քարը քարին դնելով, հնարավոր չէ ինչ-որ տեղ, ինչ-որ չափով հաջողություն չունենալ։

Սա կարևոր ուղերձ էր հասարակությանը՝ դրդել մտածել դժվար հարցի շուրջ։ Մենք չենք կարող տրվել Փաշինյանի ակնհայտ ստերին, բանակցային գործընթացի միտումնավոր կեղծումներին, որով նա Շուշին հայտարարում է ադրբեջանական քաղաք և ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում։ Մենք չենք կարող անընդհատ փախչել բարդ հարցերի բարձրացումից. ի՞նչ է լինելու Արցախի ճակատագիրը, ինչպե՞ս ենք վերականգնելու մեր անվտանգությունը։ Այս հարցերից խուսափել մենք չենք կարող։ Հուսալ, որ ժամանակի ընթացքում այս հարցերը կմոռացվեն կամ պետք է թողնվեն ինքնահոսի, անլուրջ է։

Եվ մի պարզ նկատառում, որը չի վրիպել մարդկանց ուշադրությունից. սովորաբար սառնասիրտ և բարձր ինքնատիրապետմամբ Ռ. Քոչարյանը Արցախի ճակատագրի և Հայաստանի անվտանգության մասին խոսելիս դժվար էր զսպում զայրույթը, չէր կարողանում թաքցնել պոռթկումը, որ դեռ շատ բան հնարավոր է փոխել, որ պետք չէ հաշտվել պարտված ու նվաստացված ազգի կարգավիճակին։ Միասին մենք կարող ենք։ Արժանապատվության դրոշի տակ մենք կարող ենք համախմբվել ու գրագետ կառավարմամբ փոխել պատմության ընթացքը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan