Երկու հայ եղբայրներ իրենց երեխաների հետ խեղդվել են Չելյաբինսկի լճում (տեսանյութ)
ՌԴ Չելյաբինսկի շրջանի Մակսիմկա լճում փրկարարները գտել են վերջին՝ յոթերորդ խեղդվածի դին:
Ողբերգությունը տեղի է ունեցել հուլիսի 2-ին: Տղամարդն իր ու բարեկամի երեխաների հետ (9 մարդ) լողում էին ալյումինե նավակով, որն էլ արդյունքում խորտակվեց:
Նշվում է, որ զոհվածները խախտել են անվտանգության բոլոր կանոնները:
Օգնության հասնելու համար ափից երկու տղամարդ է լողացել, բայց նույնպես խորտակվել: Արդյունքում երեք տղամարդ է զոհվել, 10-ամյա աղջիկ, ինչպես նաև երկու, ութ ու 15 տարեկան, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Քրեական գործ է հարուցվել:
Zham.am

