Ուղիղ եթերում կպատասխանեմ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ, վաղը՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 20.00-ին՝ ֆեյսբուքյան իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին: ԶԼՄ-ները և հ/կ-ներն այսօր մինչև ժամը 20.00-ն կարող են իրենց հարցերն ուղարկել [email protected] էլ. փոստին: ԶԼՄ-ներին և հ/կ-ներին խնդրում եմ ուղարկել մեկական հարց: Հարցուպատասխանի մոտավոր տևողությունը՝ 2 ժամ»։

