Սյունիքում եւ Ամասիայում ձյուն է տեղում․Վարդաղբյուր-Բավրա և Ապարան-Արագած ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
Դիտել նաև
Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով․ օդի ջերմաստիճանը կնվազի
Փետրվարի սկզբին սպասվում է ձյուն. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Էջմիածինը ձյան տեղումներից հետո անտերության է մատնվել (տեսանյութ)
Սպասվում է ձյուն. օդի ջերմաստիճանը կբարձրանա
Սպասվում է ձյուն
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Շիրակի մարզի Ամասիա-Բերդաշեն և Աշոցք-Կրասար ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Վարդենյաց լեռնանցքը և Սարավան-«Զանգեր» հատվածը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Շիրակի մարզի Վարդաղբյուր-Բավրա և Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում և Սյունիքի մարզում (բացառությամբ Կապան քաղաքի) տեղում է ձյուն։

