Տավուշում, խորհրդային ժամանակի համեմատ, ոռոգելի հողերը գրեթե 7 անգամ նվազել են
Դիտել նաև
Տավուշից 1070 արցախցի է հեռացել․ Ոսկան Սարգսյան
Բերդավանի միջնակարգ դպրոցի շուրջ 400 աշակերտները դասերը հեռավար են անելու. Ոսկան Սարգայան
Սահմանագոտու ճանապարհի պաշտպանող պատն այս տարի էլ չեն նորոգի․ Ոսկան Սարգսյան
Տավուշում հացահատիկի ցանքերն ավելի քան 3 անգամ նվազել են․ Ոսկան Սարգսյան
«Կառավարությունը կռուտիտի նոր ռեկորդ է սահմանել». Ոսկան Սարգսյան
Ըստ Տավուշի մարզպետարանի 2021թվականի գործունեության ծրագրի՝ մինչ 1990 թվականը ոռոգելի հողերը Տավուշի մարզի ներկայիս տարածքում կազմել են 20,789 հա, իսկ 2020թ-ին մարզի տարածքում փաստացի ոռոգվել է 3181 հա հողատարածք, որից Նոյեմբերյանի տարածաշրջանում՝ 2115 հա, Բերդի տարածաշրջանում՝ 820հա, Իջևանի տարածաշրջանում՝ 246 հա։ Թուրքիան Եփրատի վրա մեծ ջրամբարներ կառուցելով՝ կարողացել է ճնշում գործադրել Սիրիայի վրա։ Իսկ Տավուշի գետերը շարունակում են հոսել Ադրբեջան, որը Հայաստանի հետ սահմանին մեծ ջրամբարների ցանց է գործարկել։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի հասկանում , կամ՝ չի կարեւորում կլիմայի գլոբալ փոփոխությունների, տարեցտարի չորային եղանակի հաստատման պայմաններում անդրսահմանային գետերի վրա ջրամբարների կառուցման կարեւորությունը, նաեւ՝ Ադրբեջանի հետ բանակցություններում հզոր խաղաքարտ ունենալու առումով։
Լուսանկարում Տավուշի ջրամբարն է, իսկ ավելի քան 4 տարի առաջ սահմանագոտում նախատեսված Հախումի, Կողբի ջրամբարների կառուցումը մնաց թղթի վրա։
Ոսկան Սարքսեանի ֆեյսբուքյան էջից
Ոսկան Սարքսեանի ֆեյսբուքյան էջից

