ԵԽ-ից հետո ԱՄՆ-ն էլ հաստատեց ադրբեջանի հավակնությունը. չկան «հայ ռազմագերիներ» այլ կան ադրբեջանում պահվող «հայ կալանավորներ»
Մինչ մենք նշում ենք «Մանկական Եվրատեսիլ»-ում մեր ներկայացուցչի հաղթանակը, ադրբեջանը շարունակում է միջազգային ասպարեզում իր հաղթարշավը:
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը ողջունել է 10 «հայ կալանավորների» (ոչ ինչպես ներկայացված է հայկական մամուլում «հայ զինվորականների») ազատ արձակելու ադրբեջանի քայլը: Ի դեպ, վերջինս «կալանավորներ» է անվանել մնացյալ բոլոր հայ ռազմագերիներին:
Հայ ռազմագերիներին նման ձևակերպում տալով, ԵԽ նախագահ Շառլ Միշելից հետո հիմա էլ ԱՄՆ-ն հաստատում է նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունների հետ կապված ադրբեջանական վարկածը, իբր թե հայկական կողմն է ագրեսիա իրականացրել, իսկ իրենք իրենց տարածքում կալանավորել են հայ զինվորներին:
***
***
ԵԽ-ից հետո ԱՄՆ-ն էլ հաստատեց ադրբեջանի հավակնությունը: Չկան «հայ ռազմագերիներ»։ Կան ադրբեջանում պահվող «հայ կալանավորներ»: Իսկ այդ մասին շարունակում են լռել մեր ԱԳ նախարարությունը, ԱՄՆ-ում մեր դեսպանն ու ամենակարևորը արևմուտքը պաշտող քաղաքական ուժերն ու քաղաքագետները...



Ռոբերտ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

