«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա հայրենադարձելու 10 հայ զինծառայողների»․ Տոյվո Կլաար
Դիտել նաև
Գերիների, անհետ կորածների հարազատները կշրջափակեն Փաշինյանի ամառանոցը
Հայ գերիների խոշտանգումների հանգամանքը դժգոհություն է առաջացրել ԵԽ պատգամավորների շրջանում
ԿԽՄԿ աշխատակիցները փետրվարին այցելել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին
Բաքվում պահվող ռազմագերիների հարցով երկու միջպետական գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ
Հայ գերիների ազատ արձակման պահանջով ակցիա կիրականացվի
Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունում է Ադրբեջանի որոշումը Հայաստանին 10 զինծառայող փոխանցելու մասին: «Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա հայրենադարձելու 10 հայ զինծառայողների», – գրել է Կլաարը Twitter-ում: Եվրամիության հատուկ ներկայացուցիչն Ադրբեջանի այդ քայլն անվանել է «կարևոր ժեստ հումանիտար հարցերի լուծման գործընթացում»։
Կլաարը նաև նշել է, որ ԵՄ-ն կշարունակի աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ երկու երկրների ղեկավարների հետ Եվրոպական խորհրդի նախագահի հաջող հանդիպումների համար:

