Թալինի, Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում
Դիտել նաև
Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով․ օդի ջերմաստիճանը կնվազի
Փետրվարի սկզբին սպասվում է ձյուն. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Էջմիածինը ձյան տեղումներից հետո անտերության է մատնվել (տեսանյութ)
Սպասվում է ձյուն. օդի ջերմաստիճանը կբարձրանա
Սպասվում է ձյուն
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10:15-ի դրությամբ, Թալինի, Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ապարանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։ Վարդենիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում և Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

