«Մայր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Վաղարշապատ համայնքում մանկապարտեզները դարձնել անվճար (տեսանյութ) Միքայել Սրբազանը վիրահատվել է Մեր հայրենիքը hարվածներ արդեն շատ է ստացել, և կարևոր է համախմբել ֆիզիկական և հոգևոր մեր բոլոր ուժերը՝ Նոր տարում մեր երկրի վերածննդի և վերակառուցման սկիզբը դնելու համար. Գագիկ Ծառուկյան
26
Հանդիպել են «Մայր Հայաստանի» և ՀՅԴ-ի ներկայացուցիչները Հ1-ի Ամանորի եթերացանկում կաթողիկոսի ուղերձն ընդգրկված չէ Ըստ ամերիկյան Time-ի՝ Էրդողանն իր անձնականը ավելի բարձր է գնահատում իր երկրից, որի արդյունքում տուժում են Թուրքիայի շահերը Թինա Կանդելակին Պուտինին ասել է, որ Վրաստանի պատրիարքը աղոթում է իր համար, սակայն վրացիները Իլիային չեն շտապում անվանել ռուսական լրտես «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին» «Մայր Հայաստանը» մասնակցելու է կիրակի օրը Մայր Տաճարում տեղի ունենալիք պատարագին Այսօր էլ, ժամանակի նոր մարտահրավեներին ընդառաջ, հայ հոգևորականը կոչված է հավատավոր իր ժողովրդին համախմբելու Եկեղեցու շուրջ. Վեհափառ Հայրապետ «Մայր Հայաստանը» նախաձեռնել է հանրային քննարկում՝ Հրազդանի կիրճ փողոցը լեգենդար Նիկիտա Սիմոնյանի անունով անվանակոչելու վերաբերյալ (ուղիղ) Նիկոլ Փաշինյանի փամփուշտները Երևանցին տուգանքի մատերիալ չէ. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հանդիպել են «Մայր Հայաստանի» և ՀՅԴ-ի ներկայացուցիչները Հ1-ի Ամանորի եթերացանկում կաթողիկոսի ուղերձն ընդգրկված չէ «Մայր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Վաղարշապատ համայնքում մանկապարտեզները դարձնել անվճար (տեսանյութ) «Հայաստանի մէջ կ'ընթանայ աշխարհաքաղաքական պայքար, որ չունի կանոններ»,- Ստեփան Դանիելյան Արմեն Աշոտյան. «Ես «պռոստը» քաղաքական գործիչ չեմ, այլ․․․» Իրավիճակը ՀՀ ճանապարհներին՝ ժամը 16։30-ի դրությամբ Ըստ ամերիկյան Time-ի՝ Էրդողանն իր անձնականը ավելի բարձր է գնահատում իր երկրից, որի արդյունքում տուժում են Թուրքիայի շահերը Զոհվածի հայրը 1,5 տարի կալանքից հետո ազատության մեջ է Միքայել սրբազանն այսօր վիրահատվել է Ու՞մ էր խանգարում «Շողակաթը», ու՞մ էր պետք, որ փակվեր «Շողակաթը» ՀԱԿ-ը մասնակցելու է ընտրությւոններին՝ վարչապետի թեկնածու առաջադրելով Լևոն Զուրաբյանին Քաղբանտարկյալ Գարիկ Գալեյանն ազատության մեջ է Ի՞նչ ունենք մենք այսօր (տեսանյութ) Միքայել Սրբազանը վիրահատվել է Թինա Կանդելակին Պուտինին ասել է, որ Վրաստանի պատրիարքը աղոթում է իր համար, սակայն վրացիները Իլիային չեն շտապում անվանել ռուսական լրտես ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են խոշոր չափերի հափշտակության և դրա օժանդակության մեջ. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է «Շողակաթ»-ի փակումը Իոաննիսյանի, Սաքունցի, Լևոն Բարսեղյանի ու Սորոսի հիմնադրամի հին մտահղացումն է. իրավապաշտպան Մեր հայրենիքը hարվածներ արդեն շատ է ստացել, և կարևոր է համախմբել ֆիզիկական և հոգևոր մեր բոլոր ուժերը՝ Նոր տարում մեր երկրի վերածննդի և վերակառուցման սկիզբը դնելու համար. Գագիկ Ծառուկյան «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին» «Մայր Հայաստանը» մասնակցելու է կիրակի օրը Մայր Տաճարում տեղի ունենալիք պատարագին Փաշինյանի թրի տակով անցած եպիսկոպոսներից մի քանիսը «զադնի» են դրել Պետական ապարատը ընդվզում է Առաջիկա օրերին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները լինելու են առաջնագծում․ Մանուկյան Ինչ լավ բան են արել Կայա Կալլասը, Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին. Զախարովա (տեսանյութ) ՀԺՄ-ն իշխանության ներկայացուցիչներին կոչ է անում վերականգնել «Ժողովուրդ» թերթի լրագրողների ԱԺ հավատարմագրումը Այսօր էլ, ժամանակի նոր մարտահրավեներին ընդառաջ, հայ հոգևորականը կոչված է հավատավոր իր ժողովրդին համախմբելու Եկեղեցու շուրջ. Վեհափառ Հայրապետ Որոշակի ապացույցներ չեն ուղարկվել դատարան, որոնք հոգուտ Վարդան Ղուկասյանի են. Պաշտպան Կալանավայրերում հայտնվողների նոր անունների ցանկեր են ներկայացնելու. Արմենուհի Կյուրեղյան Կառավարությունը լուծարեց «Շողակաթ» հեռուստաընկերությունը ՔՊ-ի բեռնաթափած Երևանը (տեսանյութ)

Ի՞նչ է կատարվում Երևանում, ի՞նչ խնդիր է լուծում Նիկոլը Հայկ Մարությանի պաշտոնանկությամբ․ Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում անդրադարձել է Հայկ Մարությանի պաշտոնանկության գործընթացին.

«Ի՞նչ է կատարվում Երևանում, ի՞նչ խնդիր է լուծում Նիկոլը Հայկ Մարությանի պաշտոնանկությամբ։ Գաղտնիքն այլ տեղ է. վերջին ՏԻՄ ընտրություններն ազդարարում են «քաղաքային հեղափոխության» պրոցեսի մասին. նիկոլականությունը պարտվել է երկրի բոլոր խոշոր քաղաքներում՝ Գյումրի, Վանաձոր, Գորիս, Կապան, Աբովյան, Մասիս, Ապարան, Վեդի, Եղեգնաձոր։

Իշխանության մերժման և նոր իշխանության պահանջը քաղաքային մշակույթ է։ Այն ծնվում է քաղաքային միջավայրում, զարգանում որոշակի մակարդակի և ստանում հանգուցալուծում։ Հենց սա էլ տեղի է ունենում Հայաստանում։

Քաղաքների ցանկում այս պահին բացակայում է Երևանը, բայց բոլորին էլ պարզ է, որ այդ բացակայությունը տեխնիկական է՝ տեղի չեն ունեցել ընտրություններ։ Իսկ բովանդակային առումով Երևանում Նիկոլը մերժված է շատ ավելի վաղ։

Հաշվի առնելով համահայկական աղետի մասշտաբները, «քաղաքային հեղափոխությունը», ամենայն հավանականությամբ, չի սահմանափակվելու Հայաստանի սահմաններով։ Պոտենցիալ հեղափոխական քաղաքների ցանկում, իհարկե, առաջին տեղում Ստեփանակերտն է, այնուհետև՝ խոշոր հայկական համայնքներ ունեցող աշխարհի քաղաքները՝ Ռուսաստանի, Եվրոպայի, Ամերիկայի։ Աշխարհի հայերը չեն ուզում ապրել պարտվածի, ստորացվածի նվաստացուցիչ կարգավիճակով, ինչի մասին նրանց անընդհատ հիշեցնում է պարտված իշխանության գոյությունը։

Պարտությունը և ստորացումը ծանր էմոցիաներ են և կարող են լուծվել միայն ուժգին «կոնտրէմոցիայի» միջոցով։ Անհատական և ազգային արժանապատվության գաղափարով «քաղաքային հեղափոխությունը» հանգեցնելու է Հայաստանում նոր իշխանության ձևավորմանը և պատմության նոր էջի բացմանը։ Սա է պրոցեսի տրամաբանությունը։

Ի՞նչ է խնդիր է այսօր լուծում Նիկոլը. կա տպավորություն, որ նա խորքային պրոցեսներն ավելի լավ է զգում, քան՝ իր հակառակ ճամբարները։ Հետևաբար նա սկսում է քայլեր անել՝ ձերբակալել, ճնշել, սպառնալ, առնել և այլն։ Նա կորսված քաղաքների խնդիրը պետք է փոխհատուցեր Երևանով։ Նոր արտահերթ ընտրությունների նա չի գնա. պարտության և անվերահսկելի ընթացքի հավանականությունը չափազանց մեծ է։ Պատմության այս էջը Երևանի ընտրություններով կարող էր արագ ավարտվել։ Դա, իհարկե, կարող է տեղի ունենալ նաև Երևանի փողոցներում՝ առանց ընտրությունների, սակայն ընտրությունները կարագացնեին ու կմոբիլիզացնեին ընթացքը։

Հետևաբար՝ նա գնաց նեղթիմային ճանապարհով՝ ստեղծելու համար իմիտացիա, թե «վերցրել» է Երևանը, ու այն իր վերահսկողության տակ է։

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ թե´ Երևանի, և թե´ բռնաճնշումների միջոցով մյուս քաղաքների վրա վերահսկողությունը, իրոք, իմիտացիոն է, և քաղաքային հեղափոխության պրոցեսն այդ ձևերով կանգնեցնել հնարավոր չի լինելու։ Իսկ ի՞նչը կարող է կանգնեցնել այն։ Որքան էլ զարմանալի թվա, բայց բանալին Նիկոլի ձեռքում չէ. «քաղաքային հեղափոխության»՝ հայաստանյան և համահայկական պրոցեսը կարող է կանգ առնել մեկ դեպքում, եթե հականիկոլական համակարգերը չհասկանան պրոցեսը, չդառնան հանրային պահանջներին համահունչ և չկարողանան հանրային տրամադրությունները փոխարկել քաղաքական լուծումների։ Սրա վտանգը, ցավոք, կա»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan