Բռնապետիկների երկիր իմ Հայաստան. Ագնեսա Խամոյան
Բռնապետիկների երկիր իմ Հայաստան:


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի ֆեյսբուքյան էջից
Հիղեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճին հարակից միջանցքում մի քանի օպերատորներ նստած են եղել աթոռներին՝ իրենց հեռախոսներով տարված, երբ այդ հատվածով անցել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ըստ երեւույթին, վերջինիս դուր չի եկել օպերատորների՝ ոտքը ոտքին գցած նստած դիրքը ու Սիմոնյանն անցնելուց հետո հետ է դարձել, իր հեռախոսով նկարել օպերատորներին ու հեռացել:
Րոպեներ անց ԱԺ աշխատակիցները նրա հրահանգով եկան ԱԺ միջանցք ու սկսեցին տանել այն աթոռները, որոնց վրա նստում են լրագրողներն ու ԶԼՄ ներկայացուցիչները: Երբ լրագրողները ԱԺ նախագահությունից հետաքրքրվեցին, թե ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ են աթոռները հանում տանում, ասացին, թե օպերատորները անշնորհք են նստած եղել:




