Ռուբեն Մելիքյանն Աջափնյակի դատարանի վրա է հրավիրում ֆիզիկոսների ուշադրությունը
Դիտել նաև
Ռուբեն Ռուբինյանը սպառնացել էր իրեն պսակադրող քահանային
Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել. Ընտանիքի հայտարարությունը
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման
«Իզմիրլյան» ԲԿ-ում ընթացող խուզարկությունը նիկոլական ռեժիմի հերթական ռեպրեսիան է մեր Մայր Եկեղեցու դեմ․ փաստաբան
Հացադուլի 14-րդ օրը Սամսոնյանին տեղափոխեցին հիվանդանոց
Հրավիրում եմ աշխարհի բոլոր առաջատար ֆիզիկոսների, ապագա Էյնշտեյնների ու Սթիվեն Հոքինգների ուշադրությունը
Երևան քաղաքի արևմտյան հատվածում, մասնավորապես Աջափնյակի դատարանի թիվ 1 դահլիճի տարածքում գրանցվել է ժամանակատարածային կոնտինուումի խաթարման աննախադեպ դրսևորում, որի ուսումնասիրումը հավանաբար նոր լիցք կհաղորդի «ժամանակի մեքենա» ստեղծելու՝ պայծառ ուղեղների դարավոր երազանքին։
Բանն այն է, որ ըստ օրենքի՝ ձերբակալման դեմ բողոքներով դատարանը պիտի որոշում կայացնի 24 ժամվա ընթացքում, մինչդեռ ամսի 14-ին ժամը 18:47-ին ներկայացված բողոքիս ճակատագրի վերաբերյալ ոչ մի խաբարություն չունեմ մինչ այս պահը՝ ամսի 16-ի ժամը 11:47-ը։ Այս տարօրինակ երևույթի միակ գիտական բացատրությունը ժամանակատարածային ռիթմի ասինխրոն տատանումների ակումուլյացիան է՝ պայմանավորված երկրագնդի կոնկրետ հատվածում տեղի ունեցող տեկտոնիկ մոբիլությամբ։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

