«Մայր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Վաղարշապատ համայնքում մանկապարտեզները դարձնել անվճար (տեսանյութ) Միքայել Սրբազանը վիրահատվել է Մեր հայրենիքը hարվածներ արդեն շատ է ստացել, և կարևոր է համախմբել ֆիզիկական և հոգևոր մեր բոլոր ուժերը՝ Նոր տարում մեր երկրի վերածննդի և վերակառուցման սկիզբը դնելու համար. Գագիկ Ծառուկյան
26
Հանդիպել են «Մայր Հայաստանի» և ՀՅԴ-ի ներկայացուցիչները Հ1-ի Ամանորի եթերացանկում կաթողիկոսի ուղերձն ընդգրկված չէ Ըստ ամերիկյան Time-ի՝ Էրդողանն իր անձնականը ավելի բարձր է գնահատում իր երկրից, որի արդյունքում տուժում են Թուրքիայի շահերը Թինա Կանդելակին Պուտինին ասել է, որ Վրաստանի պատրիարքը աղոթում է իր համար, սակայն վրացիները Իլիային չեն շտապում անվանել ռուսական լրտես «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին» «Մայր Հայաստանը» մասնակցելու է կիրակի օրը Մայր Տաճարում տեղի ունենալիք պատարագին Այսօր էլ, ժամանակի նոր մարտահրավեներին ընդառաջ, հայ հոգևորականը կոչված է հավատավոր իր ժողովրդին համախմբելու Եկեղեցու շուրջ. Վեհափառ Հայրապետ «Մայր Հայաստանը» նախաձեռնել է հանրային քննարկում՝ Հրազդանի կիրճ փողոցը լեգենդար Նիկիտա Սիմոնյանի անունով անվանակոչելու վերաբերյալ (ուղիղ) Նիկոլ Փաշինյանի փամփուշտները Երևանցին տուգանքի մատերիալ չէ. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հանդիպել են «Մայր Հայաստանի» և ՀՅԴ-ի ներկայացուցիչները Հ1-ի Ամանորի եթերացանկում կաթողիկոսի ուղերձն ընդգրկված չէ «Մայր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Վաղարշապատ համայնքում մանկապարտեզները դարձնել անվճար (տեսանյութ) «Հայաստանի մէջ կ'ընթանայ աշխարհաքաղաքական պայքար, որ չունի կանոններ»,- Ստեփան Դանիելյան Արմեն Աշոտյան. «Ես «պռոստը» քաղաքական գործիչ չեմ, այլ․․․» Իրավիճակը ՀՀ ճանապարհներին՝ ժամը 16։30-ի դրությամբ Ըստ ամերիկյան Time-ի՝ Էրդողանն իր անձնականը ավելի բարձր է գնահատում իր երկրից, որի արդյունքում տուժում են Թուրքիայի շահերը Զոհվածի հայրը 1,5 տարի կալանքից հետո ազատության մեջ է Միքայել սրբազանն այսօր վիրահատվել է Ու՞մ էր խանգարում «Շողակաթը», ու՞մ էր պետք, որ փակվեր «Շողակաթը» ՀԱԿ-ը մասնակցելու է ընտրությւոններին՝ վարչապետի թեկնածու առաջադրելով Լևոն Զուրաբյանին Քաղբանտարկյալ Գարիկ Գալեյանն ազատության մեջ է Ի՞նչ ունենք մենք այսօր (տեսանյութ) Միքայել Սրբազանը վիրահատվել է Թինա Կանդելակին Պուտինին ասել է, որ Վրաստանի պատրիարքը աղոթում է իր համար, սակայն վրացիները Իլիային չեն շտապում անվանել ռուսական լրտես ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են խոշոր չափերի հափշտակության և դրա օժանդակության մեջ. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է «Շողակաթ»-ի փակումը Իոաննիսյանի, Սաքունցի, Լևոն Բարսեղյանի ու Սորոսի հիմնադրամի հին մտահղացումն է. իրավապաշտպան Մեր հայրենիքը hարվածներ արդեն շատ է ստացել, և կարևոր է համախմբել ֆիզիկական և հոգևոր մեր բոլոր ուժերը՝ Նոր տարում մեր երկրի վերածննդի և վերակառուցման սկիզբը դնելու համար. Գագիկ Ծառուկյան «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին» «Մայր Հայաստանը» մասնակցելու է կիրակի օրը Մայր Տաճարում տեղի ունենալիք պատարագին Փաշինյանի թրի տակով անցած եպիսկոպոսներից մի քանիսը «զադնի» են դրել Պետական ապարատը ընդվզում է Առաջիկա օրերին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները լինելու են առաջնագծում․ Մանուկյան Ինչ լավ բան են արել Կայա Կալլասը, Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին. Զախարովա (տեսանյութ) ՀԺՄ-ն իշխանության ներկայացուցիչներին կոչ է անում վերականգնել «Ժողովուրդ» թերթի լրագրողների ԱԺ հավատարմագրումը Այսօր էլ, ժամանակի նոր մարտահրավեներին ընդառաջ, հայ հոգևորականը կոչված է հավատավոր իր ժողովրդին համախմբելու Եկեղեցու շուրջ. Վեհափառ Հայրապետ Որոշակի ապացույցներ չեն ուղարկվել դատարան, որոնք հոգուտ Վարդան Ղուկասյանի են. Պաշտպան Կալանավայրերում հայտնվողների նոր անունների ցանկեր են ներկայացնելու. Արմենուհի Կյուրեղյան Կառավարությունը լուծարեց «Շողակաթ» հեռուստաընկերությունը ՔՊ-ի բեռնաթափած Երևանը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է գերիներից

Իլհամ Ալիևի հետ Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր հանդիպումից առաջ հայ հասարակությունն ապրում է տագնապի սպասումով, մտահոգությամբ, որ նա կարող է ստորագրել հերթական հակահայկական փաստաթուղթը։ Եվ ամեն անգամ, երբ դա տեղի չի ունենում, մարդիկ թեթևացած շունչ են քաշում՝ այս անգամ էլ լավ պրծանք։ Հենց այդպիսի սպասումներ էին Հայաստանում ձևավորվել անցած ամիս Սոչիում և նախօրեին Բրյուսելում կայացած հանդիպումներից առաջ։

Այն, որ դրանց արդյունքներով շատ ցցուն հակահայկական փաստաթղթեր չստորագրվեցին, իհարկե, դրական է։ Բայց դրանից հանրային մտահոգությունը չի նվազում, և դա ունի խորքային քաղաքական ու հոգեբանական պատճառներ ու կրկին հանգում է այն պարզագույն իրողությանը, որ պարտված ղեկավարը չի կարող երկրի շահերը սպասարկել այնպես ու այնքան, որքան դա հնարավոր կլիներ կամայական մեկ այլ ղեկավարի պարագայում։

Նիկոլ Փաշինյանը դա չի կարող անել օբյեկտիվորեն, կյանքի ու քաղաքականության կանոններով, թեև տեղ ունեն նաև նրա զուտ անձնային որակները։ Ահա այսպիսի ղեկավար ունեցող պետության հասարակությունն ապրում է ստեղծված իրավիճակից ոչ թե առավելագույն օգուտներ ստանալու, այլ նվազագույն կորուստներով դուրս գալու ակնկալիքով, որը ոչ միայն չի կարող պետության համար զարգացման նախադրյալներ ապահովել, այլև ինքնին պետությունը մաշող, քայքայող ռեժիմ է։ Եվ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ՝ գործում է ոչ թե առավելագույն օգուտ քաղելու, այլ նվազագույն վնաս պատճառելու սկզբունքով՝ հանդիպումից հանդիպում երկրորդական պլան մղելով Հայաստանի համար թիվ մեկ կարևորություն ունեցող հիմնախնդիրը՝ գերիների հայրենադարձման հարցը։

Գերիների մասին այդ հանդիպումներում խոսվում է խիստ ընդհանրական ձևակերպումներով՝ «հումանիտար հարցերի» մասին պարբերությունում։ Առանց որևէ կոնկրետության, առանց հասցեականության ու պարտավորությունների։ Եվ այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանն իրեն չխնայելով՝ ամեն ինչ անում է գերիներին վերադարձնելու համար, բայց չի ստացվում։ Ո՛չ։ Ճիշտ հակառակը՝ նա Հայաստանում տեղեկատվական-քարոզչական գրոհներ է կազմակերպում գերիների դեմ, նրանց հայտարարում է հանցագործներ, կալանավորում է նոր վերադարձած գերիներին և մեկնում որևէ մայրաքաղաք՝ արդեն ոչ թե գերիներին վերադարձնելու անխախտ մղումով, այլ իր բնորոշմամբ՝ հանցագործներին արտահանձնելու հերթապահ ցանկությամբ։

Ըստ ամենայնի, նա արդեն իսկ ներքուստ հրաժարվել է գերիների վերադարձի պահանջից, որը նրա իրական նպատակներին ոչ միայն չի օգնում, այլև խանգարում է։ Իսկ Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում են կոմունիկացիաները, ճանապարհների բացումը, առևտրաշրջանառությունը, ամեն ինչ, որ կապված է փողի հետ։

Մարդիկ՝ գերիները, այլևս դուրս են նրա հետաքրքրությունների շրջանակներից, քանի որ առաջիկայում ընտրություններ նախատեսված չեն, հետևաբար՝ չկա գերիների հարազատների ձայները ստանալու խնդիր։ Այն դեպքում, երբ որևէ նորմալ երկրի քիչ թե շատ նորմալ ղեկավար կհրաժարվեր անգամ թշնամի երկրի ղեկավարի հետ նույն սեղանի շուրջ նստել, մինչև վերադարձված չլիներ վերջին գերին։

Բայց քանի որ ո՛չ Հայաստանն է նորմալ երկիր, ո՛չ Նիկոլ Փաշինյանը՝ նորմալ ղեկավար, նա բաց չի թողնում Ալիևի հետ գյալաջիի որևէ հնարավորություն՝ առանց բարդույթների քննարկելով բոլոր ադրբեջանաշահ օրակարգերը և սահմանափակվելով գերիների մասին ընդհանուր ձևակերպումներով։

Իսկ մինչ այդ Հայաստանում թեթևացած շունչ են քաշում՝ այս անգամ էլ լավ պրծանք։

Հարություն Ավետիսյան

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan