«Հայ գործարարներն առյուծի սիրտ ե՞ն կերել՝ իրենց բեռները ներմուծեն Ադրբեջանի երկաթուղով». Ոսկան Սարգսյան
«Ինչե՞ր է թաքցնում Նիկոլ Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանն Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը, Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն։
Ադրբեջանը Սյունիքով Նախիջևանին կապող երկաթուղին ո՞վ է կառուցելու, ո՞ւմ փողերով։ Բացի այդ, հայ գործարարներն առյուծի սիրտ ե՞ն կերել, որ իրենց արտահանվող և ներմուծվող բեռները Իրան և Ռուսաստանի դաշնություն ուղարկեն, կամ՝ այդ երկրներից ներմուծեն Ադրբեջանի երկաթուղով. երբ բեռները կորչեն կամ դրանց քաշը պակասի, ո՞ւմից են այն ուզելու, ո՞ր դատարան են դիմելու։ Նիկոլ Փաշինյանը կորցրել է հայ հանրության մոտ վստահության վերջին փշրանքները, նախկինում հայտարարում էր, որ ինքն Ալիևին տարածքային զիջումները արել է բանավոր պայմանավորվածությամբ, վերջերս էլ հայտնեց, որ բանավոր պայմանավորվածությամբ զիջումներ չեն եղել։ Նրա համար Հայաստանն իր ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակն» է, այսօր այնտեղ մի բան գրի, հաջորդ համարում ՝ հերքի»։
Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

