Ցնորք թե՞ իրատեսություն. Հայաստանը Շվեյցարիայի պես չեզոք երկի՞ր
Դիտել նաև
Ո՞ւմ շահերն է սպասարկում ԱՄՆ քաղաքացի–«խորհրդական» Ժիրայր Լիպարիտյանը
Լիպարիտյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկում է համաձայնվել Ադրբեջանի բոլոր պայմանների հետ և ստորագրել կապիտուլյացիայի ակտը. Տեսանյութ
Պրոթուրքական «Լիվինգսթոն խումբը» կազմակերպել է Սէֆիլյանի և Բոլթոնի հանդիպումը Վաշինգտոնում
«Զվարթնոց» օդանավակայանում ագելվել է Սեֆիլյանի ելքը ՀՀ տարածքից, ասվել է՝ արգելանքը դատարանինն է
Հասկանում եք չէ, թե Թուրքիան ինչի է բանակցությունների համար ընտրել հունվարի 14-ը, որտև այսօր Հայ Ազգի ու ժողովրդի համար Ցեղակրոնի օրն է
Ցնորք թե՞ իրատեսություն. Հայաստանը Շվեյցարիայի պես չեզոք երկի՞ր
Այն հարցին թե իրենց «Սպտակ թուղթ» գիրքը անվանում են սև թուղթ, Ժիրայր Լիպարիտյանը պատասխանել է. «Բա ի՞նչ էիք ակնկալում, մարդիկ, որոնք իրատեսությամբ չեն ուզում մոտենալ հարցին և ուզում են ցնորքներով ապրել, այսպես ասած, իրենց երազներով, ի՞նչ պետք է մտածեին «սպիտակ թղթի» մասին, որը հրավեր է մտածելու, մտածելով քաղաքականություն վարել»։
Ընթերցենք «Սպիտակ թուղթը», ու տեսնենք թե իրականում Լիպարիտյա՞նն է ցնորքներով ու երազներով ապրում, թե՞ նրանք ովքեր հետամուտ են պաշտպանել Արցախն ու հետամուտ լինելն նրա անկախության ճանաչմանը և դիմադրել Ադրբեջանի ագրեսիային։
«Սպիտակ թղթում» Լիպարիտյանը առաջարկում է Հայաստանը դարձնել չեզոք երկիր. «Հայաստանը կարող է եւ պետք է լրջորեն մտածի չեզոքության վրա հիմնված արտաքին ու անվտանգության քաղաքականությունների մշակման առավելությունների մասին, որոնք սովորաբար զարգացել են Վրաստանի ու Ադրբեջանի հետ՝ որոշակի ժամանակահատվածում։ Այսպիսով, Հայաստանի եւ իր հարեւանների անվտանգության՝ ենթադրյալ ու իրական սպառնալիքները կնվազեն: Ճիշտ հանգամանքների ներքո նման մոտեցումը կարող է նաեւ աջակցություն ստանալ տարածաշրջանի երեք հիմնական հարեւանների՝ Իրանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ, ընդհանուր առմամբ, միջազգային հանրության կողմից»։ Եվ իհարկե, չմոռանալով, որ ռուսական բազնաերը պետք է հանվեն Հայաստանից. «Չեզոքության հասնելու գործընթացը կպահանջեր ինչ-որ պահի դուրս գալ ՀԱՊԿ-ից եւ դուրս բերել ռուսական ռազմաբազան»։
Եվ որպես չեզոք երկրների օրինակ է բերում եվորպական երկրները՝ Ֆինլադնիան, Շվեյցարիան, Ավստրիան և այլն։
Նախ՝ Հայաստանի չեզոքություն նշանակում է հրաժարվել Արցախը պաշտպանելուց։
Բայց նաև մեծագույն ցնորք է և երազանք Մերձավոր Արևելքը պատկերացնել որպես Եվրոպա՝ իր չեզոք պետություններով։ Մի տարածաշրջան, ուր հակամարտությունները եռում են, անընդհատ ինչ որ հրեշավոր խմբավորումներ են ստեղծվում՝ ինչպես Իսլամական պետությունն է, որոնք «չեզոք» են փնտրում, որ ոչնչացնեն, ինչպես Սիրիայի քրիստոնյաներին ու Իրաքի եզդիներին ցեղասպանության ենթարկեցին, Ի՞նչ էին արել նրանք, երևի աշխարհի ամենաչեզոք ժողովուրդներն էին, որ անպաշտպան մնալով սրի քաշվեցին, որտեղ Թուրքիան Օսմանյան կայսրությունը վերականգնելու հովերով է տարված, և «չեզոք» դաշտ է փնտրում որ ներխուժի, ինչպես Սիրիա է ներխուժել ու հաստատել արդեն իր կրթական սիստեմը՝ իրենց գրաված բնակավայրերում դպրոցներում Թուրքիայի պատմություն են անցնում, այս տարածաշրջանը երևակայել որպես խաղաղ ու համերաշխ Եվրոպա, Հայաստանն էլ Շվեյցարիա կամ Ավստրիա երա՞զ է, ցնո՞րք, թե՞ թմրանյութ, վտանգների նկատմամբ Հայաստանի ժողովրդի զգոնությունը թուլացնելու թմրանյութ։
Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

