Պայքարը շարունակվում է Հանդիսատեսը գրեթե ծափ չէր տալիս. մթնոլորտը շինծու էր, իրականության հետ՝ կոնֆլիկտի մեջ Երբ հետ եմ նայում անցած տարիներին, ակամա հարց է առաջանում. ի՞նչ եղավ այն ոգու հետ, որը մեզ միավորում էր
22
Մեկ-երկու տարվա մեջ որոշվելու է Հայաստանի վերջնական ճակատագիրը․ սպասեք․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու Ալիևը համատեղ կարող են կիսել Արցախի տեղահանման և էթնիկ զտման մրցանակը․ Սաղաթելյան Այսօր քննարկվելու է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը Կփոխվի՞ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը Ինչպես Ռուսաստանը 1992-93 թվականներին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Պատերազմ Արցախում
Մեկ-երկու տարվա մեջ որոշվելու է Հայաստանի վերջնական ճակատագիրը․ սպասեք․ Երվանդ Բոզոյան Այս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե Քոչարյան Փաշինյանն ու Ալիևը համատեղ կարող են կիսել Արցախի տեղահանման և էթնիկ զտման մրցանակը․ Սաղաթելյան Երկրի զարգացման ուղղության վերջնական ընտրությունը մնում է ՀՀ քաղաքացիների ձեռքում․ ՌԴ ԱԳՆ Միրզոյանը կնոջն էլ է տարել գործուղման. ովքե՞ր են մեկնել ԱՄՆ` Փաշինյանի հետ. «Արմլուր» Արgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. Աբրահամյան Պայքարը շարունակվում է Ֆիդան. Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին Հանդիսատեսը գրեթե ծափ չէր տալիս. մթնոլորտը շինծու էր, իրականության հետ՝ կոնֆլիկտի մեջ Երբ հետ եմ նայում անցած տարիներին, ակամա հարց է առաջանում. ի՞նչ եղավ այն ոգու հետ, որը մեզ միավորում էր Այսօր քննարկվելու է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը Ես չգիտեմ՝ ինչ իմաստ կարող է ունենալ անկախության ընկալումը մի երկրում, որտեղ լղոզվել է անգամ դավաճանության և պետությանը հավատարմության միջև սահմանը Ո՞վ է թանկ գազի «հեղինակը». ինչու է քաղաքացին 177 դոլարանոց գազի դիմաց վճարում 400 դոլար Էջմիածնի ՔՊ-ականների կառավարման պատկերը Կփոխվի՞ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է TRIPP-ի առաջմղմանը․ Ռուբիոն շնորհավորել է ՀՀ անկախության օրը Անկախությունը Աստծո պարգև է, այն պետք է պահել հավատարմությամբ. Արամ Ա Մեր պայքարը շարունակվում է. ՀՅԴ ԳՄ Այս 35 տարում երևի հարյուր անգամ ստացել եմ առաջարկներ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ամեն անգամ ասել եմ՝ ոչ. Ծառուկյան Մերցն ընտրություններում ՔԴՄ-ի արդյունքը աղետ է անվանել Սա էլ հետընտրական «նվեր» է ապագա հանգուցյալներին Ինչպես Ռուսաստանը 1992-93 թվականներին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները. «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,85 տոկոսը ՀՀ Անկախության օրը՝ Եռաբլուրում $ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպnւլյաgիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյnւրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը. Սերժ Սարգսյան Հույս եմ հայտնում, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար

Ոսկեպար տանող մայրուղու 3 հատված հայտնվելու է Ադրբեջանի սահմանին

Հայաստանի և Ադրբեջանի միջև սպասվող սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետևանքով Տավուշում նոր շրջանցող ճանապարհներ են կառուցվելու։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ իշխանությունները նախապատրաստվում են Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար տանող, ինչպես նաեւ գյուղի մոտով անցնող Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի մի քանի հատվածին այլընտրանքային ճանապարհներ կառուցել։ Նոր ճանապարհը մի քանի գյուղեր կապելու է Բաղանիսին։

«Մ 16 մայրուղին, ըստ Google քարտեզի, մի քանի հատվածից հատում է Ադրբեջանի սահմանը, իսկ քանի որ Հայաստանի իշխանությունները Google քարտեզով են սահման գծում, նախնական որոշում կա կառուցել մոտ 12 կմ-անոց նոր ճանապարհ։

Ըստ քարտեզի՝ մոտ երեք հատվածում մայրուղին հատելու է Ադրբեջանի հետ նոր ենթադրյալ սահմանը։ Դրանցից մեկը Ծաղկավան-Կիրանց ճանապարհն է, որը շրջանցելու համար անտառների միջով նոր ճանապարհ պետք է կառուցվի 5-6 կմ երկարությամբ։

Կիրանց գյուղից դեպի Ոսկեպար տանող ճանապարհի մի հատվածը ևս հայտնվում է սահմանին, ուստի նպատակ կա նոր ճանապարհով շրջանցել այդ հատվածը։ Ստացվում է, ճանապարհի երկրորդ հատվածը Կիրանց-Ոսկեպարն է, որի երկարությունը, ըստ նախնական տեղեկությունների՝ 3 կմ է լինելու։

Երրորդ ճանապարհն էլ Ոսկեպար-Բաղանիսն է։ Ոսկեպարը շրջանցող նոր ճանապարհ չի լինելու, փոխարենը, վերանորոգվելու է գյուղի միջով անցնող ճանապարհը, որը ժամանակին կառուցվել էր՝ շրջանցելու վտանգավոր գոտիները։ Վերանորոգվող այս ճանապարհը կապելու է գյուղը Բաղանիսի հետ ու լինելու է մոտ 3 կմ։

Չնայած այս պահին հստակ հաստատված նախագիծ ու կառավարության որոշում չկա, սակայն արդեն կապալառու կազմակերպության որոնումների մեջ։

Նախնական քննարկումների համաձայն՝ այլընտրանքային նոր ճանապարհի շինարարությունը սկսվելու է Ծաղկավանից ու անցնելու է Կիրանցով, Ոսկեպարով՝ հասնելու է դեպի Բաղանիս։

Ոսկեպարը կմնա որպես սահմանամերձ գյուղ՝ որոշակի տարածքային զիջումներով։ Եթե հավատանք քարտեզին, ապա գլխավոր մայրուղու հատվածը, որը անցնում է Ոսկեպարի մոտով, ամբողջովին անցնելու է Ադրբեջանին, նաև հարակից որոշ տարածություն ևս կհայտնվի սահմանից այն կողմ։

Գաղտնիք չէ, որ դեռևս օգոստոսից, Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար համայնքում ռուս զինվորականներն ուղեկալ են տեղադրել ։

Ըստ տեղեկությունների, ճանապարհը, որտեղ կանգնած են խաղաղապահները, համարվելու է հայ-ադրբեջանական սահման։

Նշենք, որ այլընտրանքային ճանապարհների շինարարական աշխատանքները դեռ չեն սկսվել։ Ծաղկավան-Կիրանց, Կիրանց-Ոսկեպար հատվածների նոր ճանապարհները անցնելու են անտառներով, որտեղ մշակումներ է արվելու, անցնելու են ստուգումներ ու միայն վերջնական որոշումից հետո կսկսվեն շինարարությունները։ Շրջանցող ճանապարհը մոտ 11-12 կմ է լինելու, իսկ աշխատանքները հավանաբար սկսվելու են հաջորդ տարվա սկզբից։

Նշենք, որ Տավուշի Ոսկեպար գյուղի մոտով երկու ճանապարհ է անցնում։ Ադրբեջանական մարտական դիտակետերից արձակվող գնդակոծություններից Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհով երթևեկողների անվտանգությունը պաշտպանելու նպատակով ժամանակին կառուցվել է հիմնական ճանապարհը շրջանցող ճանապարհ: Գյուղի կողքով անցնում է նաև Իջևան-Նոյեմբերյան ավտոմոբիլային ճանապարհը, որի Ոսկեպարով անցնող հատվածն այլևս չի շահագործվի։

Ավելի վաղ այլընտրանքային ճանապարհ կառուցելու մասին տեղեկությունների իսկությունը ստուգելու համար «Փաստինֆո»-ն կապ էր հաստատել Ոսկեպարի համայնքապետ Սերոբ Մաղսուդյանի հետ։ Վերջինս նշել էր, որ ճանապարհի կառուցման մասին տեղեկության ինքն էլ լսել է, սակայն աշխատանքներ այս պահին չեն իրականացվում ։ Իսկ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանն էլ ոչ թե հերքել էր, այլ «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել էր, որ նման տեղեկություն չունի»,-հայտնում է աղբյուրը։

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>