Ինչո՞ւ Նիկոլը եթեր չվերադարձրեց A1Plus-ը
Դիտել նաև
«Սովետի օրոք սովետի ՊԱԿ-ի հետ ո՞ր մի հասարակական ակտիվ անձը շփում չուներ»․ Վահե Սարգսյան
Հայաստանում Եկեղեցին և հոգևորականները հալածվում են, ո’չ ենք ասում այդ անարդարությանը. Արամ Ա
«Ի հեճուկս քաղաքական հետապնդումներին և կալանքներին՝ Մայր Աթոռը պաշտպանված է հասարակության կողմից»․ Արամ Վարդևանյան
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցները վերացվել են
Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոցը չկիրառվեց․ դատարանը մերժեց դատախազի միջնորդությունը
Արամ Սարգսյանի տասովշիկ Լյովա Եղիազարյանը շարունակում է իր շեֆի հետ «մշակել ժողովրդի ուղեղը»: Այսօր այս սուբյեկտը որոշեց կրկին խոսել Քոչարյանի նախագահության օրոք «A1plus» հեռուստաալիքի փակման մասին։
Հիմա ես ոչինչ չեմ ուզում ասել, պետք էր փակել ալիքը, թե՝ ոչ, պետք էր արգելել նաեւ «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը, թե՝ ոչ։ Ես այսօր դրա մասին չեմ խոսում, այլ մի այլ բան եմ ասում:
Արդեն 10 տարուց ավելի բոլորը «լացում են A1plus-ի ճակատագրի մասին», բայց թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Նիկոլ Փաշինյանի օրոք այս «շատ արժեքավոր ալիքը» հեռուստատեսություն չվերականգնվեց։ Ավելին, Նիկոլն արդեն «հեռարձակման ալիքներ է» բաժանել և, օրինակ, Ալեն Սիմոնյանի կնոջը, Fake News կայքը... կներեք, Free News կայքը հեռուստատեսային հեռարձակում է ստացել, և միաժամանակ չի «վերականգնվել պատմական անարդարությունը», և A1plus-ը չի վերադարձվել եթեր:
Պարզապես հիմա այնպիսի պատմական շրջան է, երբ ձեր նմանների աղմուկը սովորականից ավելի է լսվում։ Բայց իշխանությունը կփոխվի, և Քոչարյանի սխալները կուղղվեն։ Ոչ միայն կփակվի Ալեն Սիմոյանի կնոջ ալիքը, այլև կարգելվի «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը, կարգելվի դրսից ֆինանսավորվող ցանկացած լրատվամիջոցի և ՀԿ-ի աշխատանքը, եթե նրանց գործողությունը հակասում է Հայաստանի և Արցախի պետական շահերին։
Լյովա Եղիազարյանի սեփականատիրոջ կուսակցությունը նույնպես կլուծարվի, կարգելվի, և «Վազգեն Սարգսյանի եղբոր» կարգավիճակն այլևս չի փրկի այս մանր շանտաժին։

Արմեն Միքաելյանի ֆեյսբուքյան էջից

