«Մսխեցիք 3 միլիարդ դոլար վարկը». Ոսկան Սարգսյան
«Մսխեցիք 3 միլիարդ դոլար վարկը Երևան-Սևան մայրուղու գովազդային դատարկ ցուցանակները մեր տնտեսության վատ վիճակի ակնառու պատկերն են։
3 տարում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դրսից 3 միլիարդ դոլար վարկ է վերցրել, այն մսխել պետական ուռճացած ապարատը պահելու, պարգևավճարներ բաժանելու համար։ Հայաստանը բացի ծխախոտից, արտահանում է միայն օտարերկրյա ընկերությունների կողմից մեր երկրի ընդերքից հանված պղնձի եւ մոլիբդենի խտանյութ։
Բա ի՞նչ եղան Նիկոլ Փաշինյանի խոստացած տնտեսական հեղափոխությունը, արտերկրից, նաև՝ հայկական սփյուռքից սպասվող ֆինանսական մեծ հոսքերը։ Երևի նորից «նախկիններն» են մեղավոր, որ Նիկոլ Փաշինյանի թիմին վատ ժառանգություն են թողել, որի պատճառով տնտեսական հեղափոխությունը թոզմիշ եղավ։ «Նախկիններն», իսկապես, մեղավոր են քայլարած ապիկարներին իշխանությունը խաղաղ ձևով, սկուտեղի վրա մատուցելու, փաստացի պատերազմող երկրի ղեկը բախտախնդիր փողամոլներին տալու համար»:
Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

