ՊՆ-ի վերջին հաղորդագրությունը ամբողջովին քաղաքական բնույթ էր կրում
ՊՆ-ի վերջին հաղորդագրությունը ամբողջովին քաղաքական բնույթ էր կրում։
«Վարդենիսից մայրաքաղաք տանող ճանապարհը փակած մի խումբ քաղաքացիներ, նախօրոք տեղեկանալով, որ քիչ հետո այդ ճանապարհով անցնելու է վիրավորներից մեկին Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխող մեքենան, զորամիավորման հրամանատարի տեղակալին հայտարարել են, թե խոչընդոտելու են նշված մեքենայի ընթացքը։ Այդ պատճառով մեքենան ստիպված Երևան է հասել շրջանցող ճանապարհով, ինչի հետևանքով էապես ուշացել է զինծառայողին ժամանակին և անհրաժեշտ բուժօգնության ցուցաբերումը»,- ասված է հայտարարությունում։
Նախ, եթե ըստ ՊՆ-ի երկու զինվորները թեթև վիրավորում են ստացել, ապա ինչու՞ նրանց համապատասխան բուժօգնություն չի ցուցաբերվել Վարդենիսի հոսպիտալում, և հետո ո՞ւր մնաց սանավիացիան։ Թե՞ դրանով օգտվում է միայն Չբժիշկ Ավանեսյանն ու նրա՝ բժշկության հետ աղերս չունեցող տեղակալները։
Եվ վերջում հնարավոր չէ, որ քաղաքացիները տեսնեն շտապօգնության մեքենա ու ճանապարհ չտան, հատկապես, եթե խոսքը վիրավոր զինվորի մասին է։
Ձեր լկտի ստերի «արշինով» մի չափեք մյուսներին։
Լրագրող Փայլակ Ֆահրադյանի Ֆեյսբուքյան էջից

