Պայքարը շարունակվում է Հանդիսատեսը գրեթե ծափ չէր տալիս. մթնոլորտը շինծու էր, իրականության հետ՝ կոնֆլիկտի մեջ Երբ հետ եմ նայում անցած տարիներին, ակամա հարց է առաջանում. ի՞նչ եղավ այն ոգու հետ, որը մեզ միավորում էր
22
Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ քննիչ-դատախազ-դատավոր-բանտապան՝ մեկ դեմքով Նիկոլ Փաշինյանի հետ Մեկ-երկու տարվա մեջ որոշվելու է Հայաստանի վերջնական ճակատագիրը․ սպասեք․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու Ալիևը համատեղ կարող են կիսել Արցախի տեղահանման և էթնիկ զտման մրցանակը․ Սաղաթելյան Այսօր քննարկվելու է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը Կփոխվի՞ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը Ինչպես Ռուսաստանը 1992-93 թվականներին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Պատերազմ Արցախում
«Հրապարակ». Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են Մինչև Տիգրանաշենն՝ այս իշխանությունը պատրաստվում է տարածքների զիջել Տավուշի հատվածում. Իշխան Սաղաթելյան Ն.Փ.-ին ԵՎ ԻՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ Է ՄԻ ԲԱՆ. ԿՈՐՈՒՍՏՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌ Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ քննիչ-դատախազ-դատավոր-բանտապան՝ մեկ դեմքով Նիկոլ Փաշինյանի հետ Մեկ-երկու տարվա մեջ որոշվելու է Հայաստանի վերջնական ճակատագիրը․ սպասեք․ Երվանդ Բոզոյան Այս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե Քոչարյան Փաշինյանն ու Ալիևը համատեղ կարող են կիսել Արցախի տեղահանման և էթնիկ զտման մրցանակը․ Սաղաթելյան Երկրի զարգացման ուղղության վերջնական ընտրությունը մնում է ՀՀ քաղաքացիների ձեռքում․ ՌԴ ԱԳՆ Միրզոյանը կնոջն էլ է տարել գործուղման. ովքե՞ր են մեկնել ԱՄՆ` Փաշինյանի հետ. «Արմլուր» Արgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. Աբրահամյան Պայքարը շարունակվում է Ֆիդան. Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին Հանդիսատեսը գրեթե ծափ չէր տալիս. մթնոլորտը շինծու էր, իրականության հետ՝ կոնֆլիկտի մեջ Երբ հետ եմ նայում անցած տարիներին, ակամա հարց է առաջանում. ի՞նչ եղավ այն ոգու հետ, որը մեզ միավորում էր Այսօր քննարկվելու է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը Ես չգիտեմ՝ ինչ իմաստ կարող է ունենալ անկախության ընկալումը մի երկրում, որտեղ լղոզվել է անգամ դավաճանության և պետությանը հավատարմության միջև սահմանը Ո՞վ է թանկ գազի «հեղինակը». ինչու է քաղաքացին 177 դոլարանոց գազի դիմաց վճարում 400 դոլար Էջմիածնի ՔՊ-ականների կառավարման պատկերը Կփոխվի՞ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է TRIPP-ի առաջմղմանը․ Ռուբիոն շնորհավորել է ՀՀ անկախության օրը Անկախությունը Աստծո պարգև է, այն պետք է պահել հավատարմությամբ. Արամ Ա Մեր պայքարը շարունակվում է. ՀՅԴ ԳՄ Այս 35 տարում երևի հարյուր անգամ ստացել եմ առաջարկներ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ամեն անգամ ասել եմ՝ ոչ. Ծառուկյան Մերցն ընտրություններում ՔԴՄ-ի արդյունքը աղետ է անվանել Սա էլ հետընտրական «նվեր» է ապագա հանգուցյալներին Ինչպես Ռուսաստանը 1992-93 թվականներին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները. «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,85 տոկոսը ՀՀ Անկախության օրը՝ Եռաբլուրում $ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպnւլյաgիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյnւրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը. Սերժ Սարգսյան

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ

1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց մարդու իրավունքների առաջին պայմանագիրը՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան:

Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան հստակ արձանագրում է, որ «պատմության բոլոր փուլերում ցեղասպանությունները մեծ վնասներ են պատճառել մարդկությանը»՝ դրանով իսկ հաստատելով, որ ցեղասպանության հանցանքներ տեղի են ունեցել նաև կոնվենցիայի ընդունումից առաջ: Ցեղասպանության կոնվենցիայի մշակման համար կարևոր օրինակ է ծառայել Հայոց ցեղասպանությունը, ինչի վերաբերյալ հրապարակայնորեն հանդես է եկել կոնվենցիայի տեքստի հեղինակ Ռաֆայել Լեմկինը:

Վերոնշյալ կոնվենցիայի մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ այս փաստաթղթին միացած պետություններն իրավական պարտավորություն են ստանձնում ոչ միայն պատժելու, այլև կանխելու ցեղասպանությունները. հանգամանք, որը խիստ էական է ազգային, էթնիկ, կրոնական և ռասայական խմբերի համընդհանուր պաշտպանության համար:

Չնայած կատարված մեծ աշխատանքին, միջազգային հանրության կողմից դեռ լրացուցիչ ջանքեր պետք է գործադրվեն ժամանակին և համարժեք արձագանքելու, այդ թվում՝ մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները դատապարտելու և ցեղասպան պետություններին պատասխանատվության ենթարկելու համար:

Այսօր տարբերվում են ցեղասպանություններ գործելու մեթոդներն ու ձևերը, սակայն ցեղասպանությունն արդարացնողների մոտ չի փոխվել զանգվածային ոճրագործությունների միջոցով աշխարհաքաղաքական նպատակների հասնելու ձգտումը:

2015 թվականին Հայաստանի ջանքերով ՄԱԿ-ի միջազգային օրերի ցանկում դեկտեմբերի 9-ը ամրագրվեց որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:

Հայաստանի կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում 2020 թվականին առաջադրված և կոնսենսուսով ընդունված Ցեղասպանության կանխարգելման բանաձևում հստակ նշվում է, որ ցեղասպանության արդարացումը, անցյալի հանցագործությունների կանխակալ գնահատումն ու ժխտումը մեծացնում են բռնության կրկնության վտանգը:

Ցեղասպանությունների կրկնությունը բացառելու նպատակով կարևոր է պատմական հիշողությունը, կրթությունը ու կատարվածի մասին ճշգրիտ տեղեկատվության տարածումը:

Դատապարտելի են մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման դեպքերը, քանի որ հենց մշակութային ժառանգությունն է հնարավորություն ստեղծում պահպանել ազգային կամ կրոնական ինքնությունը:

Անթույլատրելի են ազգային, էթնիկ, կրոնական կամ ռասայական խմբերի նկատմամբ գերակայության դրսևորումները կամ վերջիններիս նկատմամբ ուժի կիրառման արդարացումները:

Հայաստանի Հանրապետությունը հետևողական կերպով կշարունակի աշխատանքները՝ իրազեկելու անցած ցեղասպանությունների, դրանց անպատժելիության վտանգների և նոր մարտահրավերների մասին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>