Առաջարկում ենք հետ կանչել Վազգեն արքեպիսկոպոսին, Տեր Խոսրովին, Վարդան եպիսկոպոսին և արժանի պատիժ նշանակել. դիմում՝ Մայր Աթոռին «Մայր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Վաղարշապատ համայնքում մանկապարտեզները դարձնել անվճար (տեսանյութ) Մեր հայրենիքը hարվածներ արդեն շատ է ստացել, և կարևոր է համախմբել ֆիզիկական և հոգևոր մեր բոլոր ուժերը՝ Նոր տարում մեր երկրի վերածննդի և վերակառուցման սկիզբը դնելու համար. Գագիկ Ծառուկյան
26
Հանդիպել են «Մայր Հայաստանի» և ՀՅԴ-ի ներկայացուցիչները Հ1-ի Ամանորի եթերացանկում կաթողիկոսի ուղերձն ընդգրկված չէ Ըստ ամերիկյան Time-ի՝ Էրդողանն իր անձնականը ավելի բարձր է գնահատում իր երկրից, որի արդյունքում տուժում են Թուրքիայի շահերը Թինա Կանդելակին Պուտինին ասել է, որ Վրաստանի պատրիարքը աղոթում է իր համար, սակայն վրացիները Իլիային չեն շտապում անվանել ռուսական լրտես «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին» «Մայր Հայաստանը» մասնակցելու է կիրակի օրը Մայր Տաճարում տեղի ունենալիք պատարագին Այսօր էլ, ժամանակի նոր մարտահրավեներին ընդառաջ, հայ հոգևորականը կոչված է հավատավոր իր ժողովրդին համախմբելու Եկեղեցու շուրջ. Վեհափառ Հայրապետ «Մայր Հայաստանը» նախաձեռնել է հանրային քննարկում՝ Հրազդանի կիրճ փողոցը լեգենդար Նիկիտա Սիմոնյանի անունով անվանակոչելու վերաբերյալ (ուղիղ) Նիկոլ Փաշինյանի փամփուշտները Երևանցին տուգանքի մատերիալ չէ. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Պետք է պատրաստ լինել 2021-ի տարբերակից մինչև փողոցային լուրջ բողոքների. Կարեն Քոչարյան Ավինյանի վրեժը երևանցիներից. վերջը չերևացող, աննախադեպ թանկացումներ (տեսանյութ) ԱԱԾ մեկուսարանի պետը խախտում է Միքայել սրբազանի՝ խնամակալ ունենալու իրավունքը. պաշտպանական թիմ Առաջարկում ենք հետ կանչել Վազգեն արքեպիսկոպոսին, Տեր Խոսրովին, Վարդան եպիսկոպոսին և արժանի պատիժ նշանակել. դիմում՝ Մայր Աթոռին Գառնիում նիկոլականները պատրաստվում են կիրակնօրյա կուսակցական «պատարագին». համայնքապետարանում ուժայինների մասնակցությամբ քննարկում է եղել ՀՀ իշխանությունները փորձում են PR-վել Թրամփի ուղու թեմաների վրա․ Սուրեն Սարգսյան Գառնիկ Դանիելյանը, Արմենուհի Կյուրեղյանը և Արմինե Խերանյանը այցելել են Տավուշի մարզի մարտական հենակետեր Հանդիպել են «Մայր Հայաստանի» և ՀՅԴ-ի ներկայացուցիչները Հ1-ի Ամանորի եթերացանկում կաթողիկոսի ուղերձն ընդգրկված չէ «Մայր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Վաղարշապատ համայնքում մանկապարտեզները դարձնել անվճար (տեսանյութ) «Հայաստանի մէջ կ'ընթանայ աշխարհաքաղաքական պայքար, որ չունի կանոններ»,- Ստեփան Դանիելյան Արմեն Աշոտյան. «Ես «պռոստը» քաղաքական գործիչ չեմ, այլ․․․» Իրավիճակը ՀՀ ճանապարհներին՝ ժամը 16։30-ի դրությամբ Ըստ ամերիկյան Time-ի՝ Էրդողանն իր անձնականը ավելի բարձր է գնահատում իր երկրից, որի արդյունքում տուժում են Թուրքիայի շահերը Զոհվածի հայրը 1,5 տարի կալանքից հետո ազատության մեջ է Միքայել սրբազանն այսօր վիրահատվել է Ու՞մ էր խանգարում «Շողակաթը», ու՞մ էր պետք, որ փակվեր «Շողակաթը» ՀԱԿ-ը մասնակցելու է ընտրությւոններին՝ վարչապետի թեկնածու առաջադրելով Լևոն Զուրաբյանին Քաղբանտարկյալ Գարիկ Գալեյանն ազատության մեջ է Ի՞նչ ունենք մենք այսօր (տեսանյութ) Թինա Կանդելակին Պուտինին ասել է, որ Վրաստանի պատրիարքը աղոթում է իր համար, սակայն վրացիները Իլիային չեն շտապում անվանել ռուսական լրտես ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են խոշոր չափերի հափշտակության և դրա օժանդակության մեջ. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է «Շողակաթ»-ի փակումը Իոաննիսյանի, Սաքունցի, Լևոն Բարսեղյանի ու Սորոսի հիմնադրամի հին մտահղացումն է. իրավապաշտպան Մեր հայրենիքը hարվածներ արդեն շատ է ստացել, և կարևոր է համախմբել ֆիզիկական և հոգևոր մեր բոլոր ուժերը՝ Նոր տարում մեր երկրի վերածննդի և վերակառուցման սկիզբը դնելու համար. Գագիկ Ծառուկյան «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին» «Մայր Հայաստանը» մասնակցելու է կիրակի օրը Մայր Տաճարում տեղի ունենալիք պատարագին Փաշինյանի թրի տակով անցած եպիսկոպոսներից մի քանիսը «զադնի» են դրել Պետական ապարատը ընդվզում է Առաջիկա օրերին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները լինելու են առաջնագծում․ Մանուկյան Ինչ լավ բան են արել Կայա Կալլասը, Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին. Զախարովա (տեսանյութ)

Երևանում թանկ մեքենաներով շրջող, թանկ կուրորտներում քեֆ քաշող «ռազմագետները» պետք է հեռանան իշխանությունից. Չալաբյան

Երեկ դեռևս գործող իշխանության «կարկառուն» գործիչներից մեկը որոշեց ռազմական խիզախության դասեր տալ նոյեմբերի 16-ին Սիսիանի դիրքերում գերի հանձնված զինծառայողներին, դրանով հերթական բաժանարար գծերը տանելով մեր հասարակության մեջ, և փոխադարձ ատելության և վիրավորանքների մի նոր անտակ անոթ բաց անելով։

Անկեղծ ասած, գերիների հարցը չափազանց զգայուն ու բարդ է, որպեսզի այսպիսի վուլգար քննարկման առարկա դառնա։ Պատմության մեջ համարյա ցանկացած պատերազմ ուղեկցվում է գերեվարումներով, և գերի հանձնման դեպքերն էլ խիստ տարբեր են։ Որոշ դեպքերում դիմադրությունը պարզապես անհնար է (գերի հանձնվածը ծանր վիրավոր է, կամ սպառվել է զինամթերքը), որոշ դեպքերում՝ անիմաստ (դիմադրությունը բերում է մարդկային կորուստների, բայց մարտական խնդիր չի լուծում), որոշ դեպքերում էլ գերի հանձնվողը, ընդհակառակը, դրանով տապալում է մարտական խնդրի կատարումը, և վտանգի տակ դնում իր մարտական ընկերներին։ Ուստի ամեն առանձին դեպք հատուկ ուսումնասիրության կարիք ունի, և դա պետք է արվի արդեն նրանից հետո, երբ գերին վերադարձված է հայրենիք, նրա կյանքին և առողջությանը ոչ մի բան չի սպառնում, նա ընդունակ է կանգնել սեփական պետության ատյանների առաջ, և բացատրություններ տալ իր գործողությունների մասին։ Մինչ այդ, գերին մեր հայրենակիցն է, և մեր բոլորի ջանքերը պետք է կենտրոնացած լինեն՝ պաշտպանելու նրա կյանքը, արժանապատվությունը և ազատության իրավունքը։

Ի հավելումն դրա, կարևոր է, որ այս զգայուն թեման չշահարկեն այն մարդիկ, ովքեր իրենք անմիջականորեն մեղավոր են մեր հայրենակիցների գերեվարման մեջ։ Այսօրվա գործող իշխանությունը ոչ միայն առանց մի կրակոցի, ափալ-թափալ հանձնել է Քարվաճառի և Քաշաթաղի շրջանները, և թշնամուն բերել է Սյունիքի անպաշտպան սահմանների մոտ, այլև նոյեմբերի 9-ի հայտարարությանը հաջորդած ժամանակաշրջանում, տառացիորեն ձախողել է նոր պաշտպանական բնագծերի կառուցումը ևզինծառայողների համար նվազագույն անվտանգ ծառայության պայմանների ստեղծումը։ Ես իրավունք չունեմ ռազմական գաղտնիքներ բացահայտել, բայց խնդրո առարկա հատվածում, որտեղ թշնամին առաջ է եկել նոյեմբերի 14-16 ժամանակահատվածում, դիրքերում պարզապես ողբալի վիճակ էր՝ չկային ոչ նորմալ ամրաշինություններ, ոչ նորմալ դիտարկման սարքավորումներ, ոչ ականադաշտեր, ոչ փշալար, ոչ կեցության նվազագույն պայմաններ, և այս ամբողջը մի պարզ պատճառով՝ գործող իշխանությունը չի համարում, որ դրանք անհրաժեշտ են, քանի որ իր «հանճարեղ« պատկերացմամբ, այս հատվածում սահմանազատումից հետո բանակը միևնույն է հետ է քաշվելու, այստեղ լինելու է «անվտանգ« պետական սահման, որը մեր բանակի փոխարեն երևի պահպանելու են հարահաս ռուս սահմանապահները։ Թշնամին, ի տարբերություն Երևանում նստած «հանճարեղ» ռազմագետների, բոլորովին այլ պատկերացումներ ունի, և տեսնելով մեր անճարակությունը, այդ հատվածում գարնանից ի վեր առանց դիմադրության առաջ է եկել, որտեղ կարողացել է, իսկ նոյեմբերի 14-16-ին էլ լկտիաբար վերցրել է մեր դերքերը, և գերեվարել նրանք պահպանող, բայց իրականում անտեր թողնված զինծառայողներին, մինչև հաջորդ քայլում նոյեմբերի 16-ին ընկել է արդեն մեր հրետանու կրակի տակ, և ծանր կորուստներով հետ է քաշվել։

Եթե մենք ամառային ամիսները օգտագործեինք դիրքերը եղած նվազագույն ստանդարտով կահավորելու համար, իսկ թշնամու առաջխաղացումներն էլ մեր տարածքում դիմավորեինք կրակով, այսօր այսպիսի վիճակ չէր ստեղծվի, մենք գերիներ չէինք ունենա, թշնամին չէր հոխորտա «Զանգեզուրի միջանցքի» մասին, մենք էլ սահմանները թողած, Երևանի կենտրոնում այսօր իրար հետ հաշիվներ չէինք պարզի։ Հիմա էլ դեռ ուշ չի ձմռան և գարնանային ամիսները օգտագործելու՝ մեր երկրի ամենախոցելի հատվածի պաշտպանությունը էապես ամրացնելու, թշնամու հետագա գործողությունները կանխատեսելու և կանխելու, և մեր հասարակության բաժանարար գծերը մեղմելու համար։ Դրա համար սակայն, պետք է, որ Երևանում թանկարժեք մեքենաներով շրջող, Հունաստանի թանկարժեք կուրորտներում քեֆ քաշող, իրենց պարապ մտքերով պարբերաբար փայլող «ռազմագետները» խոնարհաբար հեռանան իշխանությունից, և թույլ տան մեր երկրի արժանապատիվ և գիտակից հատվածին՝ պաշտպանելու սեփական հայրենիքը։ Մենք դա անելու ենք ցանկացած դեպքում, սակայն առանց ձեզ հաստատ շատ ավելի լավ կստացվի։ Մինչ այդ, համբերություն եմ ցանկանում մեր բոլոր գերիների հարազատներին, որդիներին անփորձանք վերադարձ, և այլևս ոչ մի գերի՝ այս դժնի թշնամուն»։

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan