Սպիտակի երկրաշարժից անցել է 33 տարի
Դիտել նաև
Երկրաշարժ Տավուշում․ Իջևանում, Նոյեմբերյանում և մի շարք գյուղերում զգացվել են ցնցումները
Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում
4.8 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանի Շեքիի շրջանում․ ցնցումները հասել են Տավուշ
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ Վանում. այն զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում՝ 2 բալ ուժգնությամբ
1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11։41-ին, երկրաշարժը, որի ուժգնությունն էպիկենտրոնում 10 բալ էր, ցնցեց Հայաստանի հյուսիսը։ Սպիտակի երկրաշարժն ավելի քան 25 հազար մարդու կյանք խլեց։ Ավելի քան 500 հազար մարդ անօթևան մնաց։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը։ Երկրաշարժն ընդգրկեց ՀՀ տարածքի մոտ 40 տոկոսը: Տուժեց 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտներ։
Փլուզված զանգվածների տակ հայտնվեցին տասնյակ հազարավոր մարդիկ։ Ավերվեցին դպրոցներ, հիվանդանոցներ։ Հայաստանին օգնության ձեռք մեկնեցին աշխարհի ավելի քան 113 երկրներ և 7 միջազգային կազմակերպություններ։

