Վարչապետի օգնականի մակարդակո՞վ եք հարգում Ցորի տղերքին, ո՞ւր էին վարչապետ֊նախարարները. Հոխիկյան
Դիտել նաև
«Նիկոլի ներկայությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի անունը հնչեցնելը կատաղեցրել է իշխանական ամբողջ թիմին»․ Նաիրի Հոխիկյան
«Ընդդիմադիր Գյումրին Նիկոլի ոհմակից ազատվելու կարևոր կենտրոն է»․ Նաիրի Հոխիկյան
«Արամ քահանան ցինիկաբար գործ է տալիս»․ Նաիրի Հոխիկյան
«Վարդենիսում ասում են՝ Տարոն քահանան աբիժնիկ էր Վեհափառից»․ Նաիրի Հոխիկյան
«Ընդամենը 8-9 ամիս առաջ էին ադրբեջանցիները կրակում գյուղացիների տների վրա». Նաիրի Հոխիկյան
Երևանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում երեկ մասնակցում էի Ստեփանակերտի Ցորի զորամասի 9 հրետանավորների հոգեհանգստի արարողությանը։ Մեկ տարվա անհայտությունից հետո տղաների մարմինները վերջապես իրենց հանգիստը գտան ։ Լուռ արարողություն էր, որտեղ հավաքվել էին հոգևորականներ, զինվորականներ, մի խումբ ոստիկաններ ու հասարակ մարդիկ։
Երկար նայում էի գնացող-եկող մարդկանց ու հոգուս խորքում հույս էի փայփայում տեսնել գոնե մեկ բարձրաստիճան պաշտոնյայի։ Անիմաստ հույս էր։ Կառավարությունը 9 հերոսների հիշատակը հարգել էր վարչապետի օգնականի ու պաշտպանության նախարարի տեղակալի տեսքով։ Որոնք, ի դեպ, այդպես էլ անհաղորդ կերպով սեղմեցին զոհվածների հարազատների ձեռքն ու հեռացան։
Հայրենիքը անձնվիրաբար պահած ու կողք կողքի զոհված, եղբայրական գերեզմանում մեկ տարի մնացած այս տղաներն արդյո՞ք արժանի չէին, որ նրանց հիշատակը հարգելու գնային վարչապետը կամ պաշտպանության նախարարը։ Լավ, բա մյուս նախարարներն ուր էին։ Փաբերում ու մայրաքաղաքի կենտրոնի թանկ ռեստորաններում վեր ընկած էի՞ն: Եվ դուք ձեզ համարում եք մա՞րդ։ Դուք համարում եք, որ արժանի՞ էիք այս լույս տղաների ոտքի տակի հողը լինելուն։
Վարչապետի օգնականի մակարդակով եք հարգում հայրենիքի պաշտպանի հիշատակը, նույնպիսի պատասխան էլ ստանալու եք ժողովրդի կողմից։ Ժողովրդի հավաքական հիշողությունը ոչինչ չի մոռանում։ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի մակերեսային պատկերացումները ազգի ու հանրային մտածողության մասին այդպես էլ էժանագին, անմարդկային, պոպուլիստական ու մակերեսային մնացին։



