Պայքարը շարունակվում է Հանդիսատեսը գրեթե ծափ չէր տալիս. մթնոլորտը շինծու էր, իրականության հետ՝ կոնֆլիկտի մեջ Երբ հետ եմ նայում անցած տարիներին, ակամա հարց է առաջանում. ի՞նչ եղավ այն ոգու հետ, որը մեզ միավորում էր
22
քպ-ական ռեժիմի կողմից հետապնդվող Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխվեց «տնային կալանքի» ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ Եւ ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ Բա’ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. Սուքիասյան Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ քննիչ-դատախազ-դատավոր-բանտապան՝ մեկ դեմքով Նիկոլ Փաշինյանի հետ Մեկ-երկու տարվա մեջ որոշվելու է Հայաստանի վերջնական ճակատագիրը․ սպասեք․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու Ալիևը համատեղ կարող են կիսել Արցախի տեղահանման և էթնիկ զտման մրցանակը․ Սաղաթելյան Այսօր քննարկվելու է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը Կփոխվի՞ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը Ինչպես Ռուսաստանը 1992-93 թվականներին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Պատերազմ Արցախում
քպ-ական ռեժիմի կողմից հետապնդվող Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխվեց «տնային կալանքի» ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ Եւ ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ Բա’ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. Սուքիասյան Փաշինյանի Արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը մեկնել է Բաքու «Հրապարակ». Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են Մինչև Տիգրանաշենն՝ այս իշխանությունը պատրաստվում է տարածքների զիջել Տավուշի հատվածում. Իշխան Սաղաթելյան Ն.Փ.-ին ԵՎ ԻՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ Է ՄԻ ԲԱՆ. ԿՈՐՈՒՍՏՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌ Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ քննիչ-դատախազ-դատավոր-բանտապան՝ մեկ դեմքով Նիկոլ Փաշինյանի հետ Մեկ-երկու տարվա մեջ որոշվելու է Հայաստանի վերջնական ճակատագիրը․ սպասեք․ Երվանդ Բոզոյան Այս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե Քոչարյան Փաշինյանն ու Ալիևը համատեղ կարող են կիսել Արցախի տեղահանման և էթնիկ զտման մրցանակը․ Սաղաթելյան Երկրի զարգացման ուղղության վերջնական ընտրությունը մնում է ՀՀ քաղաքացիների ձեռքում․ ՌԴ ԱԳՆ Միրզոյանը կնոջն էլ է տարել գործուղման. ովքե՞ր են մեկնել ԱՄՆ` Փաշինյանի հետ. «Արմլուր» Արgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. Աբրահամյան Պայքարը շարունակվում է Ֆիդան. Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին Հանդիսատեսը գրեթե ծափ չէր տալիս. մթնոլորտը շինծու էր, իրականության հետ՝ կոնֆլիկտի մեջ Երբ հետ եմ նայում անցած տարիներին, ակամա հարց է առաջանում. ի՞նչ եղավ այն ոգու հետ, որը մեզ միավորում էր Այսօր քննարկվելու է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը Ես չգիտեմ՝ ինչ իմաստ կարող է ունենալ անկախության ընկալումը մի երկրում, որտեղ լղոզվել է անգամ դավաճանության և պետությանը հավատարմության միջև սահմանը Ո՞վ է թանկ գազի «հեղինակը». ինչու է քաղաքացին 177 դոլարանոց գազի դիմաց վճարում 400 դոլար Էջմիածնի ՔՊ-ականների կառավարման պատկերը Կփոխվի՞ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է TRIPP-ի առաջմղմանը․ Ռուբիոն շնորհավորել է ՀՀ անկախության օրը Անկախությունը Աստծո պարգև է, այն պետք է պահել հավատարմությամբ. Արամ Ա Մեր պայքարը շարունակվում է. ՀՅԴ ԳՄ Այս 35 տարում երևի հարյուր անգամ ստացել եմ առաջարկներ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ամեն անգամ ասել եմ՝ ոչ. Ծառուկյան Մերցն ընտրություններում ՔԴՄ-ի արդյունքը աղետ է անվանել Սա էլ հետընտրական «նվեր» է ապագա հանգուցյալներին Ինչպես Ռուսաստանը 1992-93 թվականներին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց արցախյան 44–օրյա պատերազմում նահատակված 9 զինծառայողների հուղարկավորության եկեղեցու կարգը

Դեկտեմբերի 2-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց արցախյան 44–օրյա պատերազմում նահատակված և մեկ տարի անց Հայաստանին վերադարձրած 9 զինծառայողների հուղարկավորության եկեղեցու կարգը։
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց նահատակ քաջորդիների սգակիր ընտանիքներին և ներկաներին։
«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Այսօր հավաքվել ենք Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու խնկաբույր կամարների ներքո՝ դեպի հավերժություն ճանապարհելու հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր քաջազուն որդիներին: Մեր խիզախ զինվորների նվիրական մասունքների առջև խոնարհում ենք բերում նրանց լուսավոր հիշատակին, հիշում նրանց արիությունն ու սխրանքները: Հրաժեշտի այս պահին վերհիշում ենք արցախյան պատերազմի ողբերգական իրադարձությունները, մեր ողջ պատմության ընթացքում մեզ պատուհասած աղետներն ու արհավիրքները, գոտեպնդվում փորձություններին դիմակայելու մեր ժողովրդի զավակների զորեղ կամքով, աննկուն տոկունությամբ ու վճռականությամբ։
Պատերազմից ավելի քան մեկ տարի անց, չսպիացած վերքերը մեր սրտերում, խոնարհում ենք բերում մեր ազգին արժանավոր որդիներ պարգևած, սնած ու դաստիարակած ծնողներին։ Սուրբ Հոգու մխիթարությունն ենք խնդրում պատերազմում ծնող, ամուսին, զավակ և կամ հարազատ կորցրած սգացյալ ընտանիքներին, որոնք անասելի ցավ կրեցին. ցավ ու կորուստ, որ ամենքինս է:
Սիրելիներ, հայրենիքին իր կյանքն ընծայաբերած անձը միշտ անմահ է, միշտ հաղթանակող է։ Ռազմի դաշտում մեր սիրեցյալ զավակները ուժ առան, զորացան Վարդանանց հերոսամարտի՝ «Մահ ոչ իմացեալ՝ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն է» կարգախոսով։ Այդ ոգով ու գիտակցությամբ նրանք վկայեցին իրենց սերն ու նվիրումը առ հայրենին և իրենց հեղած արյամբ նվիրագործեցին որդիական հավատարմությունն ու նախանձախնդրությունը հանդեպ հարազատ ժողովուրդն ու արժեքները։ Մեր քաջարի զինվորների անօրինակ սխրագործությունները արձանագրված են մեր նորօրյա պատմության էջերում և ոգեշնչող պիտի լինեն ապագա սերունդների համար՝ ապրելու առ Աստված, առ ազգն ու հայրենին նույն սիրով ու նվիրումով։
Մենք ամենքս պարտք ունենք մեր նահատակ հերոսների հանդեպ, ովքեր, համաձայն պատմահայր Խորենացու խոսքերի, «մահկանացու ծնվելով անմահ հիշատակ թողեցին»:
Մենք ամենքս պարտք ունենք նրանց անմահ հիշատակի առջև՝ իրագործելու նրանց երազները, ապահով, շեն ու բարօր դարձնելու Հայաստան և Արցախ հայրենի մեր երկիրը, որի պաշտպանության համար նրանք իրենց կյանքն ընծայեցին։
Մենքհավատում ենք, որ մեր սիրելի զավակները երկնքում պիտի արժանանան Տիրոջ տեսությանը, երկնային լույսերի ու փառքի մեջ հավիտյան ապրելու երանությանը, և նրանց համար պիտի հնչի մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի խոսքը. «Եկե՛ք, իմ Հոր օրհնյալնե՛ր, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը» (Մատթ. 25.34)։
Աղոթականայս պահին, սիրելիներ, ի խորոց սրտի հայցենք Ողորմած Տիրոջը, որ հանգստություն ու խաղաղություն պարգևի Իր հավատարիմ ծառաների հոգիներին և մխիթարություն ու սփոփանք՝ նրանց ծնողներին, հարազատներին ու մերձավորներին: Հայցենք, որ մեր երկրի համար դժվարին այս ժամանակներում զորացնի մեր ժողովրդին հույսով, հավատով ու սիրով` ծանր փորձությանը համբերությամբ և տոկունությամբ դիմակայելու, ցավն ու նեղությունները քաջաբար հաղթահարելու և ամեն ջանք ներդնելու մեր հայրենիքի պաշտպանության և զորացման կենսական առաքելության մեջ:
Թող երկնավոր Տերը Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո ապահով ու անվտանգ պահի Հայոց բանակի քաջազուն զորականներին և հայրենաբնակ ու աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին:
Հանգչեք խաղաղությամբ անմահ նահատակներ, մեր ժողովրդի սիրելի զավակներ։
Խունկ, աղոթք և օրհնություն անմահացած մեր զինվորների լուսավոր հիշատակին, այսօր և միշտ և հավիտյանս.ամեն»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>