Աքորի գյուղում տուն է այրվել
Դիտել նաև
Տերևաթափից առաջացած թափոններն այրելն արգելվում է օրենքով. ԲԸՏՄ
Կապանում այրվել է Գևորգ Փարսյանին սպասարկող ավտոմեքենան
Կոտայքում երեխան ընկել է եռացող ջրով տարայի մեջ
«Չհասկացա՝ տեղակալներին հանելը եղավ պատի՞ժ...». զորանոցում այրված զինվորի պապ
Ազատ գյուղում զոհվածի պապը պնդում է, որ եղելությունը «քննում են Փաշինյանի սուտ վարկածով». «Հրապարակ»
Դեկտեմբերի 1-ին, ժամը 02։00-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աքորի գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքում գտնվող նորակառույց տանը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:05-ին, մարվել՝ 06:42-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 120 քմ), հատակը (մոտ 30 քմ) և գույքը։

