Հայկական ֆուտբոլում իջեւանյան կլանն է իշխում
Դիտել նաև
Տեր Արամի անհիմն հրապարակումները օգտագործվում են կեղծ օրակարգեր ձևավորելու համար․ պարզաբանում
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»․ Արմեն Այվազյան
Իրավապահներին խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու պատասխանել՝ իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ
Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան
«Թե բա` ասա извини»․ Արմենակ Դանիելյան
Հայկական ֆուտբոլում իջեւանյան կլանն է իշխում
Հայկական ֆուտբոլում, ինչպես եւ նախկինում, ֆեոդալական կարգեր են։ Նախկինում այդ կարգերը Նեմեց Ռուբո անունով հայտնի օլիգարխ Ռուբեն Հայրապետյանն էր սահմանել, հիմա Նիկոլ Փաշինյանի «զեմլյակ», աչաջրեցի Արմեն Մելիքբեկյանը։ Ֆուտբոլի կանանց հավաքականը Բելգիայի ընտրունուն պարտվել է 19։0 հաշվով, ֆուտբոլի կանանց Հայաստանի առաջնության չեմպիոն եւ առաջատար «Հայասա» թիմը անարդար մրցակցության դեմ բողոքելով՝ լքել է առաջնությունը։ Ձախողվել է Հայաստանի հավաքականը,եվրոպական գավաթներում ձախողվել են մեր ակումբները։ Վերջին տարիներին Հայաստանի մարզերի մի շարք թիմեր անառողջ մրցակցության պայմաններում անիմաստ են համարել մասնակցությունը ֆուտբոլի բարձրագույն խմբին։ Արմեն Մելիքբեկյանն իր տեղակալի՝ Արմեն Նիկողոսյանի հետ պետք է հրաժարական տված լինեին այս խայտառակությունների համար, սակայն չեն տալիս, նրանք մեծ փողեր են աշխատում։ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո կգա նաեւ Արմեն Մելիքբեկյանի հերթը եւ կլինի մեծ աուդիտ, թե ինչի՞ վրա են մսխվել ֆեդերացիայի մեծ փողերը։
Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

