90-ականների սկզբից մինչ օրս Արցախում երևի մի 7-8 ոստիկանապետ-ՆԳ նախարար է փոխվել, բայց չգիտես ինչու այս վերջին տարիներին հյուսիսկորեական ոճով միշտ մի անձի շուրջ է տարվում ձեր քարոզչությունը
Դիտել նաև
Ալեն Սիմոնյանի՝ Քննչական կոմիտե ուղարկած բողոքում առնվազն 5 սխալ կա
Ծանր ապրումներ ՔՊ-ում
Արեն Մկրտչյանը վայր է դնում մանդատը․ նա կնշանակվի Լոռու մարզպետ
ԱԺ հաջորդ ընտրությունները կկայանան 2026-ի հունիսի 7-ին. Ալեն Սիմոնյան
Ո՞ւմ է նվիրել Ալեն Սիմոնյանը 2.2 մլն դրամանոց ոսկե համրիչը (թզբեհ)՝ պետբյուջեի հաշվին
90-ականների սկզբից մինչ օրս Արցախում երևի մի 7-8 ոստիկանապետ-ՆԳ նախարար է փոխվել, հարյուրավոր ծառայողներ հանցագործությունների նախականխման, հայտնաբերման և բացահայտման, հասարակական կարգի պահպանության և անվտանգության ապահովման համար քրտինք ու արյուն են թափել, բայց չգիտես ինչու էս վերջին տարիներին հյուսիսկորեական ոճով միշտ մի անձի շուրջ է տարվում ձեր քարոզչությունը, պարոնայք պատասխանատուներ...
Մի ալարեք, մի երեք տասնամյակ հետ նայեք ու տեսեք թե ովքեր են կառուցել ու ղեկավարել այդ համակարգը, մարդիկ ինչ դժվարությունների միջով են անցել, հասարակական հնչեղություն ունեցող ինչ հանցագործություններ են բացահայտվել... Թե չէ ստացվում ա, որ մինչև 2020-ը էս երկրում ոչ միլիցիա է եղել, ոչ էլ ոստիկանություն...
Փոխեք ձեր ոճը, տշեք ձեր մեջի Կիմ Չեն Ընին...
Ալեն Ղուլյանի ֆեյսբուքյան էջից

