Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
27
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է

Գործող իշխանությունների մեծ քարը՝ կրթական համակարգի վրա

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Իր պաշտոնավարման ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանն ամեն առիթով շեշտել է կրթության կարևորությունը, բայց այդ հայտարարություններն այդպես էլ ելույթներից ու ճառերից այն կողմ չեն անցել։ Ավելին՝ այս իշխանության օրոք միշտ անտեսվել ու անտեսվում են կրթական ցենզը, գիտելիքների պաշարը և պրոֆեսիոնալիզմը։ Ու ընդհանրապես, իշխանության քարոզչության մեխը եղել է ոչ թե կրթության ու գիտության զարգացման խրախուսումը, այլ հասարակությունը տարբեր բևեռների բաժանելը, հայհոյախոսությունը, ատելությունը և ֆեյսբուքյան մանիպուլ յացիաները՝ երկար-բարակ լայվերի ու անբովանդակ գրառումների տեսքով։

Նախ՝ արձանագրենք, որ պետության համար ամենաառանցքային պաշտոններում Փաշինյանի կողմից ի սկզբանե նշանակվեցին մարդիկ, որոնց գիտելիքների պաշարը ու մասնագիտական որակները մեծապես հարցականի տակ են։ Սա՝ շատ մեղմ ասած: Այդ մարդկանց ամենակարևոր «արժանիքը» Գյումրիից քայլելով Երևան հասնելն ու ճանապարհներ փակելն էր։ Գաղտնիք չէ, որ Փաշինյանին արհեստավարժ, մտածող պաշտոնյաներ պետք չեն, այլ այնպիսիք, որոնք ընդամենը կամակատարի գործառույթ կիրականացնեն։ Հիմա երիտասարդները տեսնում են, որ կրթությունը չի արժևորվում, բարձր պաշտոնների են նշանակվում, նույնիսկ վարչապետ են դառնում մարդիկ, ովքեր չունեն համապատասխան մասնագիտական-կրթական որակներ, արդյունքում իրենք ևս կորցնում են սովորելու նկատմամբ մոտիվացիան։

Մեկ այլ լուրջ հարց է այն, որ Փաշինյանն ընդհանրապես թյուր կարծիք ունի կրթության և գիտության նկատմամբ։ Ըստ այդմ, նա առավելապես կարևորում է տեխնիկական մասնագիտությունները, որոնց միջոցով, ըստ նրա, պետք է հնարավոր դառնա Հայաստանում հաղթահարել աղքատությունը, իսկ հումանիտար մասնագիտություններն անտեսում է՝ դրանց մասնագետներին համարելով «թամադաներ»։ Այս ամենի արդյունքում է, որ հայագիտական առարկաները, որոնք էական նշանակություն ունեն հայության արժեհամակարգի պահպանության, պետականաշինության և պետական մտածելակերպի ձևավորման գործում, ուղղակիորեն հայտնվեցին իշխանությունների թիրախում, դրանց կարևորությունը կրթական համակարգում նվազեց։ Կարճ ասած՝ իբր կրթական համակարգում վիճակը բարվոք էր, քպականներն այն ավելի խայտառակ իրադրության մեջ գցեցին։

Բայց այս հանգամանքը չէր խանգարում, որ Փաշինյանը կազմի Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ձևական ռազմավարությունը և դրանում ռազմավարական նպատակ հռչակի կրթությունն ազգային ապրելակերպ դարձնելը։ Սակայն կրթությունը ռազմավարական նպատակ հռչակելը գործող իշխանությունների դեպքում ավելի շատ սարկազմի ժանրից է թվում։ Թերևս նրանց համար պատվի հարց է, որ իշխանական պաշտոնյաները՝ անկախ կրթությունից ու պաշտոններում գրանցած արդյունքներից, աստղաբաշխական պարգևավճարներ ստանան, իսկ կրթության ոլորտի մասնագետները՝ ուսուցիչները և դասախոսները, բավարարվեն չնչին աշխատավարձով։ Պատերազմից հետո էլ իշխանությունները փորձում են ֆոն ստեղծել, թե իրենց մեծապես հուզում է կրթության հարցը։ Ու հիմա հանրության աչքերին թոզ փչելու համար նախաձեռնություններով են հանդես գալիս, որոնց արդյունավետությունն ուղղակի չափազանց կասկածելի է։ Օրինակ՝ այդպես շրջանառության մեջ դրվեց ու առաջ մղվեց ուսուցիչների ատեստավորման թեման։

Այսինքն՝ ուսուցիչը կարող է կամավոր ատեստավորվել, լրացնել առարկայական թեստը ու դրա արդյունքում նրա աշխատավարձը կարող է բարձրանալ։ Բայց թեստ լրացնելը կրթության որակի ապահովման հետ շատ քիչ է կապված, քանի որ այն ավելի շատ տեխնիկական գործընթաց է ենթադրում, այնինչ ուսուցիչը պետք է կարողանա աշխատել աշակերտների հետ, նրանց շրջանում հետաքրքրություն առաջացնել առարկայի նկատմամբ ու համապատասխան գիտելիքներ փոխանցել։ Այս ամենին զուգահեռ՝ ԿԳՍՄ նախարար Դումանյանը հայտարարում է, որ ինչպես բուհական համակարգում կա դասախոս, ասիստենտ, դոցենտ, պրոֆեսոր կոչումներ, նմանատիպ անուններով էլ դպրոցներում ուսուցիչներին են նախատեսում տարակարգել, և կախված դրանից՝ կձևավորվի համապատասխան հաստիքային աշխատավարձ: Եթե իշխանություններին թվում է, թե ուսուցիչներին տարակարգերի բաժանելով՝ որակի հարց են լուծում, ապա չարաչար սխալվում են, քանի որ այն ավելի շատ նմանվելու է սեգրեգացիայի ու ավելացնելու է հանրակրթական ոլորտում լարվածությունն ու կոնֆլիկտային իրավիճակները։

Շատ պարզ է, որ բոլոր աշակերտներն էլ ցանկանալու են սովորել բարձր որակավորում, ավելի ճիշտ՝ բարձր «տարակարգ» ունեցող մասնագետի մոտ, դա էլ իր հերթին ենթադրելու է կոռուպցիոն ռիսկեր ու սուբյեկտիվություն տարակարգման համակարգում։ Մյուս կողմից էլ՝ իշխանությունները, ամեն կերպ ջանալով կրթական ոլորտի համակարգային բարեփոխման տպավորություն ստեղծել, առաջ են քաշում ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է դպրոցներում կառավարման նոր մոդելի ներդրում` տարանջատելով դպրոցի տնօրենի բովանդակային և վարչատնտեսական գործառույթները: Փաստացի ստացվում է այնպես, որ դպրոցի տնօրենը պետք է միայն կրթության որակով զբաղվի, իսկ վարչատնտեսական հարցերի լուծումը փոխանցվելու է վարչական մասի ղեկավարին կամ վարչական տնօրենին, որը գործելու է անկախ։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե դրական նախաձեռնություն է, սակայն եթե ավելի խոր դիտարկենք, ապա կտեսնենք, այս փոփոխության անհրաժեշտությունն այնքան էլ հիմնավորված չէ։ Նախ՝ դպրոցում տնօրենը, որպես կանոն, ունենում է ուսումնական գծով և տնտեսական գծով փոխտնօրեններ, որոնք պատասխանատու են իրենց համար նախատեսված իրավասությունների իրականացման հարցում։ Եվ եթե, օրինակ՝ տնտեսական գծով փոխտնօրենը զբաղվում է վարչատնտեսական հարցերով՝ մանավանդ այն համապատասխանեցնելով կրթական գործընթացի պահանջների հետ, ապա այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված նոր վարչական տնօրենի ստեղծման անհրաժեշտությունը։

Ի՞նչ է, նախարարությունների կրճատման արդյունքում մի նախարարը կարող է համակարգել միանգամից մի քանի ոլորտ, իսկ մի դպրոցի տնօրենը չի՞ կարող։ Ու սա էլ բավարար չէ, մի վարչական տնօրենը սպասարկելու է մի քանի դպրոցների։ Արդյոք սրա արդյունքում առանձին դպրոցներ ուղղակի չե՞ն հայտվի ուշադրությունից դուրս։ Բացառված չէ նաև, որ այս բարեփոխումների իմիտացիայի միջոցով ԿԳՍՄ նախարարությունը ընդամենը փորձում է լիովին վերահսկել դպրոցների վարչական մասը։

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>